12 ԱՅՐԻՆԵՐԸ
Վովեարգն ասում է, որ հասարակական այգիներում կան ծառուղիներ, որոնց այցելուներն առավելապես հուսախափ փառամոլներն են, գյուտ անելու տենչով բռնված անհաջողներները, փառքի խորթ զավակները, կոտրված սրտերը, բոլոր խռովահույզ ու գոցված հոգիները, որոնց մեջ դեռ որոտում են փոթորկի վերջին հառաչները և որոնք խուսափում են զվարթ ու պարապ մարդկանց լպիրշ հայացքներից։
Այդ զովալից առանձնարանները հանդիպումի վայրեն բոլոր նրանց համար, ում կյանքը հաշմեցրել է։ Դա այն վայրն է, ուր պոետներն ու փիլսոփաները սիրում են ուղղել իրանց անհագ անկնկալությունը։ Եվ այդտեղ է, որ նրանց համար կա սնունդ։ Որովհետև եթե կա մի տեղ, որն այցելելուց նրանք խորշում են, ինչպես ես արդեն նկատել եմ, դա ունևորների ճոխությունն է։ Դրանց աղմկալի և ունայն շփոթը գրավչություն չունի նրանց համար։ Ընդհակառակը՝ նրանք անդիմադրելի կերպով ձգտում են դեպի այն ամենը, ինչ տկար է, ավերա՜կ, վշտալի՜ց, ո՜րբ։
Փորձված աչքն այնտեղ բնավ չի սխալվի։ Այդ քարացած, մաշված դեմքերին, այդ խորն ընկած ու անփայլ, կամ կռվի վերջին բոցով փայլող աչքերում, այդ խոր ու բազմաթիվ կնճիռներում, այդ քայլվածքներում՝ մերթ այնքան դանդաղ, մերթ ցնծալից՝ նա իսկույն կկարդա անթիվ լեգենդներ խաբված սիրո, մերժված նվիրաբերության, անփոխադարևձ տենչերի, կտեսնի քաղցի ու ցրտի անձայն ու խոնարհ տարված բեռը։ Նկատելի՞ եք դուք երբևիցե այրիների այդ մենավորիկ նստարանների վրա, խեղճ այրիներին։ Սգազգեստով են նրանք թե ոչ, դա միևնույն է, շատ հեշտ է նրանց ճանաչելը։ Չքավորի սգազգեստում միշտ մի բան