Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անտարակույս, ըստ առողջամտության, իրավացին ես էի, բայց եթե օրենքի նայենք, նա ևս անիրավացի չէր:

24 ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ

Դրսից բաց պատուհանին նայող երբեք էի տեսնի այն, ինչ տեսնում է փակ պատուհանին նայողը:

Չկա ավելի խոր, ավելի խորհրդավոր, ավելի բեղուն, ավելի խավարչտին և ավելի ակնախտիղ բան, քան աշտանակի վրա վառվող մոմով լուսավորված մի պատուհան: Այն, ինչ կարելի է տեսնել արևի լուսով, բնավ այնքան հետաքրքրական չի կարող լինել, որքան այն որ ապակու հետևում է գտնվում:

Այդ մութ կամ լուսավոր կյանքն է, որ խորշում, եռում է, երազում ու տառապում:

Տանիքների ալիքների վրայով տեսնում եմ հասակավոր մի կին, որն արդեն խորշոմած է, խեղճ, միշտ մի բանի վրա կռացած և որը երբեք տնից դուրս չի գալիս: Նայելով նրա դեմքին, հագուստին, շարժուձևին՝ այդ աննշան բաներին, ես վերհյուսեցի գրեթե ոչնչից այդ կնոջ պատմությունը, կամ ավելի ճիշտ նրա լեգենդը և երբեմն-երբեմն պատմում եմ ինքս ինձ այդ լեգենդն ու լալիս:

Եթե նրա տեղ մի խեղճ ծերուկ լիներ, ես նույն ձևով նրա պատմությունը պիտի վերհյուսեի: Եվ ես քուն եմ մտնում հպարտ այն գիտակցությամբ, որ ապրել եմ ու տանջվել մարդկանցով, որոնք նման չեն ինձ։

Գուցե դուք ասեք ինձ՝ «բայց արդյոք դու համոզվա՞ծ ես, որ քո լեգենդը ճշմարտանման է»։ Ինձ Ի՞նչ փույթ։ որ ինական ինձնից հեռու է, եթե միայն լեգենդն օգնում է, որ ես ապրեմ, զգամ, որ ես կամ, զգամ, ինքս ինձ։

ԿԵՆԴԱՆԱԳՐԵԼՈւ ՏԵՆՉԸ

Մարդը գուցե և դժբախտ է, բայց արվեստագետը երջանիկ է, երբ նրա սիրտը տենչանքն է մաշում։