Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

ՄԻ եղևնի է կանգնած միայնակ
Սառը հյուսիսում, բարձունքի վրա։
Նիրհում է։ Քնքուշ, ցոլուն ու ճերմակ
Ձյունից է հյուսած հագուստը նրա։
Ու երազին մի արմավ է տեսնում,
Որ այն հեռավոր երկրում արևկա
Թախծում է լռին, մենակ երազում
Արևից այրված սեպ ժայռի վրա…





19 Վահան Տերյան, հ. ll