Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2

Ձկնորսի սիրուն աղջիկ,
Մակույկիդ ղեկը դարձուր,
Այս կողմն արի, ափն իջիր,
Նստենք այստեղ ձեռք - ձեռքի
Ու իրար հետ զրուցենք:

Գլուխդ դիր իմ կրծքին,
Ինձնից շատ մի վախենար,
Չէ՞ որ դու քեզ ամեն օր,
Ամեն որ վայրագ ծովին,
Ծովին ես հանձնում խիզախ:

Իմ սիրտն էլ է ծովի պես,
Մրրիկ ունի ու ժըպիտ,
Լեռնանում է և իջնում
Եվ քանի մարգարիտ
Նորա խորքում են հանգչում: