Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
4
Դու, որպես հեռու լեռների շուշան,
Դու քնքո՜ւշ, մաքո՜ւր , և նո՜ւրբ, և սիրո՜ւն․
Նայում եմ վրադ ու մի անսահման
Թախիծ է ահա սիրտըս ներս սողում․․․
Եվ թվում է ինձ, որ ձեռներըս ես
Պիտի դնեմ քո գլխին ոսկեվարս,
Աղոթելով, որ աստված պահե քեզ
Միշտ այդպես մաքո՜ւր, և սիրո՜ւն, և պա՜րզ․․․
|
|