Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
5
Ասա՛, ո՞ւր է քո սիրածը սիրուն,
Որին երբեմն այնպես խանդավառ
Երգում էիր դու, երբ հուր-բոցերում
Այրվում էր հոգիտ հիացքով խելառ…
Մարել են վաղուց կրակները հին,
Իմ սիրտը հիմա ցուրտ է հավիտյան,
Եվ այս գրքույկը դամբան է, շիրիմ,
Սիրո կրակի մոխիրն է միայն:
|
|