Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վալերի Բրյուսով


Գոհություն և փառք, Քրոնոս սրբազան,
Դու շարժեցիր շարքն օրերիս գունատ,
Եվ իմ դեմ ահա խորանարդըդ ձյան
Եթերն ես մղում դու հին Արարատ։

Մոնամաքոսի թագով վեհագին,
Որպես թագավոր շուրջկա լեռների,
Սավառնում ես վեր փոշուց երկրային
Դեպ կապույտ անհունն ազատ եթերի։

Վրերջալույսի նուրբ շողերով փայլուն,
Պարուրված ամպով քնքուշ, մոխրագույն,
Քո բաց վարդագույն ձյուներն են փայլում
Եվ հրահրում իմ ժայռոտ կարկառում։

Ցածում, դաշտերի քարոտ արձակում,
Իր հոտն է տանում հովիվն ալևոր
Եվ հին մահակն իր, միգոտ լույսերում,
Թվում է գայիսոն վեհ ու դարավոր։