Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1
Իմ նվագների ձայնը դժնախոս —
Հեռու բարբառից տխուր արձագանք.
Դառը խոսքերի թունոտ ներշնչանք,
Դու չե՞ս ուսերըս կորացնում անխոս…
Մշուշոտ օրը հանգչում է մեգում,
Շուրջըս աշխարհն է պատի պես կանգնած
Եվ դեպի երկիրն, իզուր ավետված
Ճանապահ չըկա հոգնած իմ հոգում:
Եվ լոկ մի հնչյուն, մի աղոտ հնչյուն
Հասնում է երբեմն այն կողմերից ինձ,
Սակայն հրաշքի այս ըսպասումից
Պիտի մոռացվե՞ս արդյոք, դառնություն
|
|
20Վահան Տերյան, հ.II