Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3

Մայիր աստղն է ցոլում վրաս,
Աստղը Մայիր,
Օ, այդ լուսով լուսավառված
Հեռու երկիր…

Երկիրն Օյլե՝ եթերային ալիքներում,
Երկիրն Օյլե։
Մայիրի պարզ լույսն է վառվում
Երկիրն Օյլե…

Լիգո գետն է սիրո երկրում,
Գետն է Լիգո
Մայիրի պարզ դեմքն է օրորում

Քնարի թրթիռ, բուրմունք ծաղկանց,
Քնարի թրթիռ,
Համաձայն երգ չքնաղ կանանց
Գովքըդ Մայիր…