Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4

Դուռըդ բաց ու գնա
Պարիսպի չորս բոլորը շրջիր,
Անհանգիստ է հիմա,
Սպասի՛ր, մի՛ պառկիր, մի՛ ննջիր…

Այս գիշեր գուցե քեզ
Օգնության կանչե վհատ,
Դու արդյոք կըշտապե՞ս,
Կըգնա՞ս ճանապարհը անհայտ:

Եվ մի՞թե կըկանչի
Մտածի՛ր. մութի մեջ, պատի տակ
Մեկը քեզ կըկանչի
Ե՛վ հիվանդ, և՛ հոգնած, և՛ մենակ:

Դո՛ւ արի շուրջըդ տես,
Լապտերն ա՛ռ—կրակով պտտի՛ր,
Թեկուզ ինքըդ կորչես—
Օգնություն հայցողին ազատի՛ր…