Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԵՉԵՍԼԱՎ ԻՎԱՆՈՎ
Հարուստ է և ճոխ Արմենիան, վա՛րդ,
Բայց դու թագ ու ոսկուց փարթամ վարդ։
Անհամար են տաճարները սուրգմբեթ,
Բայց Մասսից էլ դու սրբազան, վա՛րդ։
Սուրիստանից և մինչ ակը Եփրատի
Դևեր բերին լուսըդ վառման, վա՛րդ,
Եվ մինչ դուռը Տիգրիսի ու Փորսիդի
Փերիները՝ բույրդ աննըման, վա՛րդ։
Վարդավառի նախատոնին ցոլում ես
Ծեգից մինչև մայրամուտի ժամ, վա՛րդ։
|
|