Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի կինտո եմ դարիդիման,
Ջան, յար ունեմ իմ նման
Ուրիշ վարդ է, ուրիշ վարդ,
Ոչ հատը կա, ոչ նման…
Սևունք սևաչ, նազանի,
Կերե, թե որ նազ անի,
Նրա աչքում մարդը՝ բու,
Նա հատորն է իմ կյանքում:
Ու էլ գնամ, ուր լինեմ,
Նա է, նա է իմ սրտում.
Կյանքս մատաղ բյուր անգամ
Քեզ իմ սրտի սիրեկան:
Հենց որ անուշ մութն ընկնի,
Իմ սրտում էլ դող կընկնի,
Աշուղ դարձած կառնեմ թառ
Ու դռնեդուռ կերգեմ յար:
Թե որ տեսնի կըկանչե,
Չի մաշե ինձ, չի տանջե.
Յարիս գլուխը վկա,
Հատն ու նմանը չկա…
|
|