Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրտըս ջահել է նորից,
Սիրտըս դողում է քո դեմ,
Սիրտըս գերված է արդեն,
Սիրտըս ջահել է նորից:
Սի՛րտըս, թաքուն բոլորից,
Սուր է մեխված իմ կրծքին,
Սիրտըս ջահել է նորից,
Սիրտըս սիրում էկրկին…


Այս տեքստը արտատպվել է հրատարակություններում:

Տրիոլետի 2-րդ տողի (Սիրտս դողում է քո դեմ) երկրորդ տարբերակն է— «Սիրտըս դողում է կրկին»: Ո՞րը ընտրել. իհարկե երկրորդը: Չէ՞ որ տրիոլետ պետք է կրկնվեն 2-րդ և 8-րդ տողերը, իսկ 8-րդ տողում գրված է. «Սիրտս սիրում է կրկին»: Տերյանը, ահա, փոխեել է 2-րդ տողը և այն համապատսխանացրել տրիոլետի պահանջած կանոննին: 3-րդ տողի վրա (Սիրտըս գերված է արդեն) Տերյանը գրել է՝ «Երգս-մի վարդ քո կկրծքին»: Այդ տարբերակն էլ ընտրված է հրատարակության համար: Այս տարբերակի վրա առաջին անգամ ուշադրություն է դարձրել գրականագետ Ա. Ինճիկյան («Գրական թերթ», 1956, № 39, 24 հոկտեմբերի):

«Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություններում (էջ 276— 277) Մակինցյանը գրում է. «Մի այլ նամակում գտնում ենք» այլ տրիոլետի այլընթեռնումներ.


<poem> 1 Սիրտըս սիրում է կրկին 2. Երգըս՝ գերի է քո երգին 5 Սիրտըս՝ թաքուն ամենից 6 Սուր է մեխված ցավագին,/poem>