Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս այլընթեռնումերից կարևոր է 5–րդ տողը։ Ինչպես երևում է այդ տողը ավելի նախնական, և Տերյանը փոխել է «Սերս թաքուն բոլորից» տողով։


«Որպես մադամ Բովարին»

Տե՛ս «Տրիոլե–ի ծանոթագրուրյունը։

«Երկերի ժողովածու–ի» 3–րդ հատորի ծանոթագրություններում ասված է․ Տերյանի նամակներից մեկում «գտնում ենք» այս տրիոլետը «աննշան սրբագրությամբ (էջ 276)»:

2 Սի՛րտ, պարզված ես տագնապով,

6 Խենթ կրակն այս իր տապով,

8 Սի՛րտ, պարզված ես տագնապով, Գրական թանգարանում պահվող ինքնագրում.

Տերյանը ջնջել է այս տողերի որոշ բառեր (և ոչ թե թողել ու վերևը գրել) տողերին տվել հետևյալ ձևը․

2 Դու էլ կիզված տագնապով

8 Դու էլ լի ես տագնապով․․․

«Երկերի ժողովածու»–ի 3–րդ հատորում վերցված է ջնջվածը և ոչ ուղղվածը։ Երևի նրա համար, որ 2–րդ և 8–րդ տողերը նույնը լինեն, սակայն առանց 2–րդ տողի «կիզված» բառի, թվում է, անիմաստ են դառնում 6 –րդ տողի «կրակն այդ» բառերը։

Կարծում ենք ուղղածն էլ անթերի չէ․ պարզ չէ, թե ինչի՛ն է դիմում։ Ամեն ինչից երևում է (տե՛ս նաև նամակում բերված «սրբությունը»), որ Տերյանը դեռ շատ պետք է մշակեր այս տրիոլետը։

Ինքնագրում 6–րդ տողի (Կրակն այս խենթ իր թափով) «այս»–ի «ս»–ն Տերյանը դարձրել է «դ»։

23 «Մթնում է միգում արևն իմ բորբոք» (էջ 29)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»–ի 3–րդ հատորի «Ոսկե շղթա» շարքում (էջ 55)։ Մեզ երկար ժամանակ մտատանջեում էր բանաստեղծության 2–րդ տողը՝ «Հուզվունմ եմ անզոր խավարից – խավար» Չէ՞ որ անիմաստ է․ թվում է պետք է լիներ «Սուզվում եմ անզոր խավարից – խավար»։ Բայց ինչպե՞ս ուղղել, երբ չկա բանաստեղծության ինքնագիրը, իսկ առաջին և հետագա հրատարակություններում տպագրված է «հուզվում եմ»։ Հարցը պարզվեց բանաստեղծության պահված մի ինքնագիր տարբերակով՝ թերևս սևագրությամբ։ Այնտեղ 2–րդ տողում գրված է․ «Որքան խոր սուզվեմ խավարից – խավար»։ Ուրեմն անկասկած է, որ խոսքը «անզոր» վիճակում «խավարից խավար» «սուզվելու» մասին է․ այդպես էլ ուղղում ենք՝ «սուզվում եմ»։

Այս բանաստեղծության տարբերակն է․

Որքան աղոտի արեգակն իմ սառն

Որքան խոր սուզվեմ խավարից խավար