Քո նուրբ բարության կրակով անմար
Կամոքվի սրտիս խարխափումը դառն…
Անծիր գթությամբ որպես անոխ մայր
Ներեցիր հոգուս ակումներն այնքան
Գգվեցիր, որպես քո անբախտ մանկան
Իմ սիրտն այս երկրի օրերում դժվար…
Որքան ծանր իջնեն մշուշներն աղոտ
Որքան խոր իջնեմ անկումիվ անկում
Կըպահեմ սրտիս մրրկուն մեգում
Անունըդ որպես անխարդախ աղոթք…
Բանաստեղծության տակ թանաքով գրված է.
Մանկականը մարդու մեջ.
Այս տարբերակն առաջին անգամ, իբրև առանձին բանաստեղծություն, տպագրվել է «Բանաստեղծություների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժանում (էջ 403):
24 Պետեբուրգ (էջ 30)
Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ժողովածու»-ի 3-րդ հատորի «Ոսկե շղթա» (էջ 60): Ծանոթագրություններում ասված է. «Ահա այս սոնետի նախագիծը, որ պահպանվել է Տերյանի նամակներից մեկում» (էջ 278։ Այդ նամակը չկա Տերյանի արխիվում)։
Մշուշներ այս ծանր ու թանձ բոլորած
Ցուրտ կրակներն անծիր միգում դողդոջուն,
Նևա՛ն, Նևա՛ն, որ դավադիր չի՛ ննջում,
Վետերը մութ օձանման ոլորած…
Պալատները այս որպես դժնի մի երազ
Խոնավ միգում բարձրանում են համր ու վես,
Նայում են պաղ ու չարագույժ սաստում քեզ,
Մութ աչքերը սառն ու խոժոռ սևառած…
Եվ երկինքն այս դժնատեսիլ ու մթին
Հայացքով իր թաց և անխինդ, և մռայլ
Նայում է միշտ այնպես ցուրտ ու անայլայլ,
Որ ակամա աչքըդ նետում ես գետին:
Բայց դյութում է այդ ահավոր ու դժնափայլ,
Գեղեցկությունը այդ ահավոր ու մթին…
8. Խանզադյանին գրած 1914թ. մի նամակի հետ Տերյանը ուղարկել է նաև այս բանաստեղծությունը («ուղարկում եմ քեզ մի երկու պոեզ») «Բաքվի ձայն»-ում տպագրվելու: Վերնագրված է « Պետերբուրգ», չկա «սոնետ»