Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատորի առաջաբանում Մակինցյանն ասում է. «…Պոետի սևագրությունների մեջ մենք գտնում ենք Մթնշաղի անուրջներ»-ի հրատարակությունից առաջ գրած հորը նվիրված մի անավարտ ոտանավոր» (էջ №X)։ Կարծում ենք խոսքն այս բանաստեղծության մասին է։ Այսպիսով պարզվում է նաև, որ գրված է մինչև «Մթնշաղի անուրջներ»-ի տպագրությունը։

6 «Մեր ավտոն արագ» (էջ 163)

Առաջին անգամ տպագրվել է (Երկերի ժողովածու»֊ի 4֊րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 28)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352)։

7, 8, 9

Այս երեք բանաստեղծությունները Երկեր»-ի 1956 թ. հրատարակության մեջ գրված են «Սևագրություններ» բաժնում (էջ 392 — 394), մեկ համարի տակ (№ 1) և ծանոթագրված. «Առաջին անգամ լույս է տեսել 1940 թ Վ. Տերյանի «Բանաստեղծություններ» ժողովածուում. «Ահեղ ու անծիր» տողից (էջ 405) երկատված է և գիտված իբրև առանձին բանաստեղծություն» (էջ 726)։

Այս երկատման, ինչպես և մյուս մի շարք «երկատում» մասին հանգամանորեն տե՛ս մեր գրախոսականում («Սովետական գրականություն և արվեստ», 1944, № 10—11):

Դրանք տարբեր բանաստեղծություններ են և այդպես էլ ծանոթագրում ենք։

7 «Ի՞նչ կարող եմ անել ես, արդյոք ի՞նչ» (էջ 164)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 394—395)։ Բանաստեղծության մի հատվածի սևագիր մի տարբերակը մինչև այդ տպագրվել է «Խորհրդային գրականություն», 1940, №1 (էջ 36) իբրև անտիպ և առանձին բանաստեղծություն։

«Երկեր»-ի 1956 թ. հրատարակության մեջ այգ հատված- տարբերակը տպագրվել է իբրև «Դուք գյուղերի խաղերում» բանաստեղծության վերջին մաս (էջ 394)։

Ահա այդ հատված-տարբերակը (ըստ ինքնագրի).

Ինչ կարող եմ անել ես
Եղբայրներ իմ, եղբայրներ իմ ձեզ համար.
Ահա սիրտըս մերկ ու բաց
Սիրտըս արնաներկ
Միթե հավետ չի խոցված
Եվ միթե չի պարզված ձեզ
Որպես երգ
Եվ միթե չեմ խաչված ես
Միթե ես միշտ չեմ խաչված
Եղբայրներ իմ եղբայրներ իմ ձեր առաջ…