8 «Փողոցներում անհամար» (էջ 166)
Առաջին անգամ այս բանաստեղծության առաջին կեսը (մինչև 13-րդ տողը), իբրև առանձին բանաստեղծություն, տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու)»-ի «Անտիպ էջեր»֊ի 395-րդ էջում, իսկ երկրորդ կեսը (նույնպես իբրև առանձին ու անտիպ բանաստեղծություն) «Խորհրդային գրականություն») ամսագրի 1940 թ. № 1-ում (էջ 37), ապա մուծվել է (երկրորդ կեսը) «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժինը (էջ 405)։
Բանաստեղծությունը թելադրում է ճիշտը` առաջին կեսում մնացել է
Ձեր նավերը ծովերում
իսկ երկրորդ կես է անցել՝
Ահեղ ու անծիր,
Սարսափալից ու դժնի
Հողմերի դիմաց
Մինչև «Երեքհատորյակ»֊ի հրատարակությունը թույլ է տրվել երկու վրիպակ 2-րդ տողի (Ուղիներում տար) «տար» (օտար, հեռավոր — Վ. Պ.) բառը դարձվել է «հար», իսկ 18-րդ տողի (Հեռուն են նետվում) «նետվում»-ը' «նետում» (Ձեր նավերը ծովերում… հողմերի դիմաց դեպի սև ու ահավոր հեռուն են նետում)։
9 «Դուք գյուղերի խաղերում» (էջ 167)
Առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային գրականություն», 1940, № 1 (էջ 38): «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության մեջ տպագրված է այս բանաստեղծության մի մասը (մինչև 12-րդ տողը), շարունակության փոխարեն, իբրև շարունակություն, դրված է «Ինչ կարող եմ անել ես» հատված֊տարբերակը (էջ 394):
10 «Դուք իրար դեմ հավիտյան» (էջ 168)
Առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային Գրականություն», 1940, 1, (էջ 38-39):
11 12 13. 14, 15, 16, 17, 18 «Իմ հիվանդ մուսա, այն օրից, երբ դու» (էջ 169), Անուրջներում (էջ 170), «Արևը սուզվեց անդունդները» (էջ 171), Դիալոգ (էջ 172), «Ես լսում եմ` դեռ հնչում է անվերջ» (էջ 173), «Նվիրական վայրերի մոտ» (էջ 174), «Դու հոգուս քույրն ես» (էջ 175), «0, մի նայիր...» (էջ 176)
Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»֊ ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 440, 413, 418, 420, 421, 441, 425, 424):
19 Աշուն (էջ 177)
Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար