անհերքելի հիմք, «Հոկտեմբեր-նոյեմբեր»֊ում (էջ 138) տպված է Տերյանի ինքնագրի լուսանկար և տակր գրված. «Վ. Տերյանի «Նոր օր է բացվում ազգերի համար» բանաստ. Ֆաքսիմիլեն»։ Պարզվեց, որ լուսանկարում ոչ միայն այդ բանաստեղծության «Ֆաքսիմիլեն» է, այլև «Կանչում էի խենթ կարոտով` դու չեկար»-ի: Հենց այդ ինքնագրի լուսանկարում էլ պարզ գրված է` «Մարդ չըտեսավ տառապանքը իմ տկար»:
Բանաստեղծության ինքնագրի վերևում Տերյանի ձեռքով գրված է «տերցիններ» ու տակը գիծ քաշած և ապա` «տես 82 եր.» «Տերցիններ» բառը ցույց է տալիս, որ այս բանաստեղծությունը հղացված է իբրև տերցին, սակայն չի ավարտված` չի պահպանված տերցինի հանգավորման սխեման (aба бсо сдс d):
Լավագույն տերցինների («Չըկա ոչինչ, որ այնքան», «Դու հասկացար տագնապները իմ հոգու», «Ձեռներին Ձեր մարմարյա», «Միշտ նույն հուշն է, հուշը նույն») հեղինակը հավանորեն դեռ երկար պետք է մշակեր այս բանաստեղծությունը:
26, 27, 28, 29, 30, 31 «Սևերով, սևերով» (էջ 184), Սոնետ (Լուսավորել եմ կարմիր մոմերով) (էջ 185), «Ես գիտեմ մի աշխարհ, մի աշխարհ հոգեթով» (էջ 186), «Կարդում եմ ահա նամակդ ինձ գրած» (էջ 187), «Ուրախ օրերի, ճանանչ օրերի» (էջ 188), «Հիշո՞ւմ ես արդյոք այն պարզ երեկոն…» (էջ 189):
Առաջին անգամ տպագրվել են «Գրական թերթ», 1945, № 1 (10 հունվարի) «Վահան Տերյանի նորահայտ բանաստեղծություններից» խորագրի տակ: Թերթում դրված է Ռ, Զ.-ի ( Ռուբեն Զարյան — Վ. Պ.) հետևյալ ծանոթագրությունը. «Վահան Տերյանի այս բանաստեղծությունները հրապարակելու համար տրամադրել է մեկը, որի ազգանունն իր խնդրով պետք է առայժմ անհայտ մնա: Այս բանաստեղծությունների կարճառոտ պատմությունը հետևյալն է:
Դեռ 1912-ից բացվել էին բարձրագույն դասընթացներ կանանց համար Թբիլիսիում, տարբեր մասնաճյուղերով` պատմական, ֆիլոլոգիական, բժշկական և այլն: Հայ ուսանողուհիները կազմում են Կուլտուրական Միություն, որի նախագահ ընտրվում է Հովհ. Թումանյանի դուստրը` Նվարդ Թումանյանը… Այդ միությունը կազմակերպելիս է եղել բանաստեղծներին, ինչպես օրինակ Սայաթ Նովային, նվիրված հավաքույթներ և երեկոները 1916-ին Թբիլիսի գալով` Տերյանը Նվ. Թումանյանի միջոցով շփվում է ուսանողական շրջանների հետ: Ահա այդ ժամանակները բանաստեղծը ծանոթանում է երկու հայ ուսանողուհիների, որ քույրեր էին բժշկական ճյուղից: Քույրերից մեկով Տերյանը տարվում է ու այդ հափշտակության ազդեցության տակ էլ հորինում այս ոտանավորները և նվիրաբերում նրան իր ձեռագրով:
Բանաստեղծությունները, ինչպես ցույց է տալիս յուրաքանչյուրի թվականը, դրվեք են երեք օրվա ընթացքում, մայիսի 22-ից 25֊ը (պետք է լինի 24-ը — Վ. Պ.): Ինչպես երևում է բանաստեղծությունները գրված են ձեռաց և այդպես անմշակ էլ հանձնվել ում որ հասցեագրված են: Դրանով թերևս պետք է բացատրեք, որ Տերյանը ոտանավորներից մեկը («Լուսավորել եմ…), որ երեք քառատողից է կազմված, խորագրել է «Սոնետ»: Ինչպես երևում է նախապես մտածել է սոնետ