Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրել. բայց միտքն ավարտել է 12-րդ տողի վրա, այնուհետև անուշադիր մնալով իր նախնական ծրագիրը «մատնող» խորագրի նկատմամբ»։

Ծանոթագրությունում ճիշտ չի նշված տարեթիվը: Տերյանի նամակներով և այլ նյութերով հաստատվեց (այդ հարցով շատ է զբաղվել Յու. Հովհաննիսյանը), որ Տերյանը 1916-ի մայիսին Թիֆլիսում չի եղել: Նույնիսկ այդ ապացուցող հոդվածը պատրաստ էր, երբ ամեն ինչ լուծեց բանաստեղծությունները տրամադրող մեկը»- դրանք Տերյանը իրեն է նվիրել 1917֊ին։ Ո՞վ է այդ «մեկը»։ «Անհայտ» մնալու նրա ցանկությունը շատ հոգսեր պատճաոեց մեզ։ Որոնումները (նամակներով և հարցումներով) մեզ հասցրին մինչև Իրան և Ռուսաստանի այլևայլ քաղաքներ: «Մեկը» գտնվեց Տուլայում, հանդիպումը տեղի ունեցավ Երևանում։ Խնդրելով անհայտ թողնել իր անուն ազգանունը, նա, սակայն, սիրով համաձայնեց բացատրել բանաստեղծությունների հետ կապված մի շարք «հանգամանքներ»: Պարզվեց, որ «մեկը» «բժշկական ճյուղում» և առհասարակ Թիֆլիսում քույր չի ունեցել։ Որոշ հարցերի հետ մեզ հետաքրքրում էր «Հիշո՞ւմ ես արդյոք…» բանաստեղծության երկու տողը.

Այն անդարձ օրը հիշո՞ւմ ես արդյոք…

Ես ու դու մենակ աշխատում էինք,

Պարղվեց, որ «անդարձ օրը» Թիֆլիսի պարկերից մեկում իրենց հանդիպմանն է վերաբերում, իսկ «աշխատում էինքը» — նավակ վարելուն։ «Մեկը» ցույց տվեց նաև Տերյանի «Բանաստեղծություններ»֊ի 1֊ին հատորի իր օրինակը, որից (որոշ նկատումներով) հանված է Տերյանի ընծայականը («անհայտ»֊ությունը չբացահայտելու համար չենք կարող այն բերել)։

Գրական շրջաններում կա մի համառ կարծիք, թե այս բանաստեղծությունները կարող են Տերյանինը չլինել։ Մենք ևս կասկածել ենք երկար ժամանակ: Բանն այն է, որ դրանք քիչ են նման տերյանական հրաշակերտներին: Թվում է ճիշտը բացատրել է առաջին հրապարակող Ռ. Զարյանը. «գրված են ձեռաց և այդպես անմշակ էլ հանձնվել ում որ հասցեագրված են»: Ավելացնենք` նախատեսված չեն եղել հրապարակման համար (ոչ մի հիշատակություն չկա այդ բանաստեղծությունների մասին տերյանական թղթերում)։ Կան նաև ամենից ավելի հավաստի փաստերը` տերյանական ինքնագրերը։

32, 33, 34, 35 «Գեթ այս անգամ անկեղծությամբ ձեոքդ մեկնիր, որպես քույր» (էջ 190), Սոնետ (Մահը հոգուս երբեք սարսափ չի բերում) (էջ 191), Սեր (էջ 192), «Դու մի սիրիր ծաղիկները հողածին» (էջ 193)

Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»֊ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 417, 410, 412, 429)։

Թվում է «Սեր» բանաստեղծության 9-րդ տողի առաջին բառը պետք է լինի «լռում է»։