բանաստեղծությունները, որոնք Բրյուսովի մոտ ոչ միայն միևնույն «գրքում» են («urbiet orbi») դրված, այլև միևնույն բաժնում («Вступления»): Այդպես էլ «Հուշերի ժամ֊ը և «Տխուր երեկո»-ն «Все напевы» գրքի «Мгновения» բաժին):
1 Փախուստ (էջ 198)
Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 5 (1913, էջ 121)։ Բնաբանը վերցված է Բրյուսովի Tertia vigilia գրքի «Возвращение» բանաստեղծությունից՝ մասնակի փոփոխություններով:
2 Անառակ որդի (էջ 200)
Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 5 (1913, էջ 119—120)։ Բնաբանը վերցված է Պուշկինի «Воспоминания в Царском Селе» (Воспоминаньями смущенный) բանաստեղծությունից։
Սյուժեն համապատասխանում է անառակ որդու մասին հնագույն զրույցին։ Բրյուսովը, սակայն, նոր բովանդակություն է դրել այդ սյուժեի մեջ։
Եվ ընկնեմ այն խենթ պատանու պես (И упаду, как отрок некий…) — նկատի ունի ավետարանական առակը անառակ որդու մասին (ավետարան ըստ Ղուկասի, գլուխ ԺԵ)։
Սիդոն, Տիրոս — քաղաքներ Փյունիկիայում։
27-րդ տողը (Կյանքի խրախճանք փայլով լեցուն) «Երկերի ժողովածու»֊ ի 3-րդ հատորում տպագրվել է վրիպակով՝ «քայլով լեցուն»։ Սխալը անցել է Բրյուսովի երկերի ուրիշ հրատարակություններ (օրինակ՝ «Բանաստեղծություններ», 1957, էջ 108)։ Ռուսերեն՝ на ярком пире бытия!
3 L’ennui de vivre... (Էջ 202)
Առա5ին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 5 (1913, էջ 117 —119):Վերնագիրը ֆրանսերեն է, նշանակում է կյանքի ձանձրույթը։ Պ. Վեոլենի «Bonheur» («Երջանկություն») շարքի մի բանաստեղծության առաջին տողի սկիզբն է։
Հիմք ենք ընդունել «Երկերի ժողովածու»֊ի 3-րդ հատորում տպագրվածը։
«Գեղարվեստ»֊ ում.
7 Ահա ձգվում է հեռուն, սողում դեպի մի անցյալ
17 Այո, կանա՛յք, ես ինքս եմ, ինքս եմ մոտս կոչել ձեզ
31 Մարմիննե՜ր ու մարմիննե՜ր, որ քայքայել եմ առաջ
Սկսած 1913-ից ցայսօր Բրյուսովի գրած «փայփայել եմ»֊ը (ռուսերեն Живую груду тел, которые ласкал,) տպագրվում է «քայքայել եմ»:
Մի շարք հրատարակություններում 61-րդ տողի (Արևներով շլացած — և. կուրացավ իմ հոգին) «արևներով շլացած»֊ը (ռուսերեն՝ любуясь солинцами) դարձել է «արևները շլացած»
- Tertia Vigilia (լատիներեն) — երրորդ պահակախումբ: Հին Հռոմում պահպանում էր քաղաքը նախարշալույսյան ժամերին։