Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10 Քաղաքին (էջ 213)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ, № 5 (1913, էջ 119), ներբող դիֆիրամբ) ենթավերնագրով։

Շ. ՌՈւՍԹԱՎԵԼԻ

Ընձենավոր (նախերգանք) (էջ 215)

«Ընձենավոր»֊ի հայերեն թարգմանության հարցը գրական շրջաններին հուզել է շատ վաղուց: Դեռ 1860-ական թվականներին «Ընձենավոր»֊ից («Ընձու մորթի հագած մարդ» վերնագրով) հատվածներ են տպագրվել «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրում (1860, թիվ Ջ, Ը, Թ և 1862, թիվ Բ, է, ԺԱ): Բժշկապետ և գրող Ստեփան Բաստամյանը (Սարգիս ծածկանվամբ) «Ընձենավոր»- ը թարգմանել էր թիֆլիսահայ բարբառով և այնպիսի բարձր արվեստով, որ, գիտակների միահամուռ կարծիքով, իր գեղեցկությունը պահպանել է մինչև մեր օրերը:

«Ընձենավոր»֊ի թարգմանության հարցը նոր ուժով արծարծվեց մեր դարի 10-ական թվականներին: 1910 թվականին ի լուր ամենքի հայտարարվեց, թե Կովկասի հայոց հրատարակչական ընկերությունը որոշել է հրատարակել Շոթա Ռուսթավելու «Ընձի մորթը»: Ապա հայտարարվեց, թե «Ընձի մորթը» հանձնվում է թարգմանելու Թումանյանին. Պահված փաստաթղթերը ցույց են տալիս, որ 1910 թվականին Կովկասի հայոց հրատարակչական ընկերությունը դիմել է Թումանյանին՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ պայմաններով կարող է հանձն առնել այդ երկի թարգմանությունը: Նույն թվականի հոկտեմբերի 25-ին Թումանյանը պատասխանել է Կովկասի հայոց հրատարակչական ընկերության վարչությանը, «ի պատասխան հարգելի վարչությանդը և խմբագրական մասնաժողովի խառն ժողովի 56 գրությամբ ինձ արած առաջարկին, թե քանի ժամանակում և ինչ պայմաններով հայերենի կթարգմանեմ Շոթա Ռուսթավելու «Ընձենավոր»-ը հռչակավոր վիպերգությունը, պատիվ ունիմ հայտնելու, որ թարգմանությունը կանեմ հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր տողին կառնեմ մի ռուբլի, գործը կմնա սեփականություն ընկերության»ը («Երկերի ժողովածու», 5֊րդ հատոր, 1945, էջ 336): Հրատարակչական ընկերությունը չի համաձայնել այդ պայմաններին*:

Տերյանին խորապես հուզել է «մեծ վրացու» «ոսկե տողերը հայերենի վերածելու հարցը: Անտեղյակ այս բանակցություններին, նա «Անունը կա, ամանումը չկաս հոդվածում («Հորիզոն», 1911, № 16, 17. 25, 26 հունվարի) հարցնում է. «Թարգմանո՞ւմ է արդյոք Հովհ. Թումանյանը «Ընձի մորթրս»:

  • Այդ ամենից հետո էլ Թումանյանը շարունակել է փայփայել «Ընձենավոր»֊ի թարգմանության միտքը, 1919-ի զրույցներից մեկում նա ասել է. «Ընձենավոր»-ը «շատ է գեղեցիկ, պատկերներով լիքը, սահուն հոսում է մեծ ու խաղաղ գետի նման... Մտքումս կա եթե ոչ բոլորը, գոնե մի քանի հատված թարգմանելու» (Ն. Թումանյան, «Հուշեր և զրույցներ», 1969, էջ 208):