Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ի՛նչ արած)։ Այս ամենը գրում եմ ոչ թե նրա համար, որ խանգարեմ Ձեր ընդունած նորման` ավելի վարձատրություն պահանջելով, այլ իբր ինքնարդարացում, որ անհանգիստ արի Ձեզ (ընդգծումը Տերյանինն է— Վ. Պ.):

Տերյանի նամակը 1913 թ. նոյեմբերի 20-ին քննության է դրվել Հրատարակչական ընկերության վարչության նիստում։ Պահպանված է այդ նիստի արձանագրությունը, ուր մեզ հետաքրքրող հարցի մասին ասված է. պ. նախագահը կարդաց պ. Վահան Տերյանի նամակը, որով հայտնում է, որ տպագրության համար ընկերության առաջարկած իր «Սալոմե» թարգմանությունը, դժվարին գործ լինելու պատճառով, շատ քիչ է գտնում նշանակած վարձատրության չափը և մերժում է ուղարկել թարգմանությունը)։ Որոշեց, «գրել պ. Վահան Տերյանին, որ ուղարկել իր «Սալոմե» թարգմանությունը, հանձնելու համար ընկերության խմբագրական մասնաժողովի քննությանը, հուսալով, որ իրրև արտակարգ թարգմանություն, կարող է ավելի գնահատվել խմբագրական մասնաժողովի կողմից» (ՀՊԿՊԱ, ֆոնդ 30, գործ № 23, թերթ 43)։ Հետևում է այդ ոգով նամակ Տերյանին, որին ի պատասխան Տերյանը նոյեմբերի 29֊ին գրել է Հրատարակչական ընկերության նախագահ Ա. Զարգարյանին. Ձեր սիրալիր նամակն ստացա և ահավասիկ ուղարկում եմ թարգմանությունս բնագրի հետ միասին։ Ուզում մի անգամ ևս արտագրել և այդպիսով սրբագրել թարգմանությունս, բայց դժբախտաբար հիվանդ եմ և այնքան թույլ եմ զգում ինձ, որ ոչ մի հնարավորություն և ուժ չունեմ այդ անելու, թեպետ էական փոփոխության կարիք չեմ տեսնում, իսկ մանր անհարթություն լինելու դեպքում դժվար չի լինի ուղղեր Եթե հնարավոր գտնեք, խնդրում եմ հայտնեք ինձ խմբագրական մասնաժողովի նկատողությունները թարգմանությանս վերաբերմամբ, այդ բանը հետաքրքրում է ինձ անկախ աշխատությանս ընդունվելուց կամ չընդունվելուց, անշուշտ, եթե միայն հնարավոր և հարմար դատեք այդ ինձ հայտնելու: Կխնդրեի նաև որքան կարելի է շուտ հայտնեիք ինձ թարգմանությանս ընդունվելու կամ չընդունվելուց մասին:

Հրատարակչական ընկերությունը, սակայն, երկար ժամանակ չի հրատարակում ձեռագիրը։ «Ինչ-ինչ պատճառներով,— գրել է Մակինցյանը,— Հրատարակչականը ավելի քան մի տարի ձեռագիրը մահուդի տակ պահելուց հետո վերադարձրեց թարգմանչին» («Երկերի ժողովածու», 3֊րդ հատոր, էջ 293)։ Հավանորեն 1915-ին նորից է արծարծվել «Սալոմե»-ի հրատարակության հարցը։ Այդ թվականի մարտին Նվ. Թումանյանին գրած նամակում Տերյանը ասում է. «Մի խնդիրք։ եթե դժվար չի լինի։ Գնացեք բժիշկ Զարգարյանի մոտ (կամ եթե նրա մոտ նա երևի կասե ո՞ւր է) և վերցրեք իմ թարգմանությունը Օսկար Ուայլդի «Սալոմես֊ի, որ անցյալ ձմեռ ղրկել էի նրանց (Հրատարակչական ընկեըությանը) հրատարակելու։ Երևի չեն հրատարակում (իմացեք այդ հաստատ ու որոշ) և եթե վերցնեք, կամ ուղարկեցեք, կամ պահեցեք, երբ Պաոլոն գա, կտաք նրան, որ ղրկե ինձ, պիտի դրստեմ ու մշակեմ։ Չկարդաք հա՜, շատ բաներ եմ ուղղելու. և ոչ ոքին ցույց չտաք խնդրեմ, լսո՛ւմ եք» (ընդգծումները Տերյանինն են—Վ. Պ.):

Մի երկու ամիս հետո Տերյանը գրում է, թե ստացել է «Սալոմե»-ի թարգմանությունը. «Աչքի անցրի ու ետ ղրկեցի, որ տպեն», Հավանորեն