Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրատարակչականը համաձայնել էր հրատարակել, որովհետև «Հորիզոն»-ի 1915 թ. № 102-ի (12 մայիսի) «էրատու»-ն ծանուցում է, թե Հրատարակչական ընկերությունը «մտադիր է հրատարակել նաև «Օսկար Ուայլդի «Սալոմես-ն Վ. Տերյանի թարգմանությամբ»: Այս ամենից հետո թե ինչ է անցել դարձն, որ «Սալոմե» - ի հրատարակությունը խափանվել է, դժվար է ասել: Տարիներ անց՝ 1923 թ. «Պայքար»֊ը 9-րդ համարում ծանուցում է, թե «Կ. Պոլսում ընկ. Պ. Մակինցյանը հրատարակել է Օսկար Ուայլդի «Սալոմե»-ն Վահան Տերյանի թարգմանությամբ: Սրանից առաջ «Սալոմե»֊ի թարգմանությունը արել էր Մանիկ Պերպերյանը անգլերենից։ Պետք չէ մոռանալ, որ Օսկար Ուայլդը «Սալոմե»-ն գրել է ֆրանսերեն։ Վահան Տերյանը թարգմանությունը կատարել է ֆրանսերեն բնագրից» (էջ 19)։ Հաջորդ՝ 10—11 միացյալ համարում «Պայքար»-ը ծանուցեց, որ «արդեն ստացվել է «Սալոմե»-ն Վահան Տերյանի թարգմանությամբ» (էջ 34)։

Շ. ԲՈԴԼԵՐ

Փոքրիկ արձակ պոեմներ

Բոդլերի պոեմների Վ. Տերյանի թարգմանություններից «Շունն ու սրվակը» առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1911, № 199 (11 սեպտեմբերի), մնացածները՝ «Գործ», 1917, № 1 և 2։ Խմբագրությունը թարգմանությունը ծանոթագրել է. «Հռչակավոր ֆրանսիական բանաստեղծը (1821—1867), որի մահվան հիսնամյակը լրանում է այս տարի, մինչև այժմ գրեթե ամենևին չի արժանացել ռուսահայ բանաստեղծների ուշադրության։

Շ. Բոդլերը գրած ունի նման 50 պոեմ, դրանցից Վ. Տերյանը թարգմանել է 25-ը, որոնք և տպվում են մաս֊ մաս։ Տերյանը խոստացել է ապագայում Բոդլերի փոքրիկ պոեմների ամբողջական թարգմանությունը, որ մի գեղեցիկ նվեր կլինի հայոց գրականության» (էջ 107—108)։

Երկրորդ անգամ այդ պոեմներից հինգը (№ 14, 15, 16, 18, 21) տպագրվել են «Ճակատամարտ», 1922, 3003 (1 հոկտեմբերի), «Արձակ երգեր» խորագրի տակ։ «Ըստ տաճկահայ թերթերի տգեղ սովորության,— գրեք է Պ. Մակինցյանը, չի նշված, որ սա արտատպություն է… Միամիտ ընթերցողը կարող է կարծել, թե Տերյանը աշխատակցել է դաշնակցական օրաթերթին։ Իրոք նա այդ բանը չի արել ոչ միայն իր մահից հետո, այլև իր կենդանի ժամանակ» («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 296)։ Տպագրված են անփույթ, բազմաթիվ սխալներով ու աղավաղումներով։

Ինչպես ցույց են տալիս այս հատորում բերվող ծանոթագրությունները, ճիշտ չէ «Գործ»֊ի հայտնած այն միտքը, թե Բոդլերը «մինչև այժմ գրեթե ամենևին չի արժանացել ռուսահայ բանաստեղծների ուշադրության»:

Բոդլերի փոքրիկ արձակ պոեմների թարգմանության հարցը երկար է մտահոգել Տերյանին: Օնիկ Օհանջանյանին 1907 թ. հունիսին գրած մի նամակում Տերյանը, գանգատվելով, որ սոսկալի հոգնած է, ավելացրել է. «Ձեռք զարկի ֆրանսերենին՝ չեմ կարող։ Բոդլերին գրողի ծոցը նետեցի»։ Սա առաջին հիշատակությունն է։ Ամիսներ անց՝ 1908 թ. ապրիլին Տերյանը գրել է Խանզադյանին. «Բոդլերը հանձնեցի «Գեղարվեստ»֊)-ին»։ Նույն բանը հաղորդել է նաև մայիսի 3֊ի

25 Վահան Տերյան, հ. II