Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՖՈ

«Գունագեղ գահիդ հյուսում ես հավետ» (էջ 300)

Առաջին անգամ տպագրվել է «Երեքհատորյակ»-ի 3-րդ հատորում (էջ 120 — 121):

Տերյանը առանձին հետաքրքրություն է տածել հունական և հռոմեական գրականության նկատմամբ։ Գևորգյան հոգևոր ճեմարանի վարչությանը գրած 1911 թվականի ապրիլի 27-ի դիմումի մեջ ասված է. «ունեմ թարգմանական փորձեր հունարենից, լատիներենից և ֆրանսերենից Տերյանը նաև հաղորդում է, որ ուզում է «փորձեր անել Հոմերոսի «Իլիական»-ից։ Պոետը իր հղացումների և պլանների մի զգալի մասը չի կարողացել իրականացնել, թերևս իրականացվածի մասն էլ անցած տասնամյակներում կորսվել է կամ պահպանվում է տարբեր անձանց մոտ, արխիվներում և մի օր կարող է դառնալ հասարակայնության սեփականություն։ Մինչև այժմ պարզված չէ, թե Տերյանի ի՞նչ է թարգմանել Սոֆոկլեսից (ասում է «ունեմ»), բայց, ահա, ոչ մի տեղ չի նշել, սակայն թարգմանել է հույն նշանավոր բանաստեղծուհի Մաֆոյից (6-րդ դարի 1-ին կես՝ մեր թվականությունից առաջ): Անշուշտ պատահականության չպետք է վերագրել այդ թարգմանությունը: Տակավին 1904—1905 թվականներին գրած (ճիշտ թվականը հայտնի չէ) «Աղոթք» բանաստեղծությանը նա բնաբան է դրել Սաֆոյից երկու տող.


Քո պայծառ գահի անհաս բարձունքից

Մի մերժիր սրտիս աղոթքը անբիծ...

Թերևս հետագա տարիներին, հավանորեն 1911 թվականից հետո (որովհետև Գևորգյան ճեմարանի վիրչությանը տված դիմումի մեջ Տերյանր չի հիշում Սաֆոյին) կատարած լինի այս թարգմանությունը: Տերյանի արխիվում պահպանված են այս բանաստեղծության հունարենը` արտագրված նրա ձեռքով, ապա բանաստեղծության «ուսումնասիրության» հետքերը «իրեղեն ապացույցները» բառեր, արտահայտություններ, դրանց թարգմանություններ և այլն։ Թարգմանելուց առաջ Տերյանը ուսումնասիրել է բանաստեղծության նաև ռուսերեն թարգմանությունները։ Պոետի թղթերում պահպանված են Վ. Իվանովի թարգմանությունը (Гимн Афродите» վերնագրով, Վ. Վերեսաևինը` առանց վերնագրի և Ֆ. Կորշինը ու Վ. Վոդովոզովինը` «К Афродите» վերնագրով (Կորշը իր թարգմանությունը կոչել է «ազատ թարգմանություն»)։

Հետաքրքրական է, որ Բրյուսովը բանաստեղծություն է նվիրել Սաֆոյին և գովերգել, որ նա «անմահ Աֆրոգիտեին հիմն է» հղել (տե՛ս «Սաֆոյին»)։

Չգիտենք ի՛նչ նկատառում ով Տերյանր բանաստեղծության վերնագիրը չի թարգմանել, Ինքնագրում 15-րդ տողի «ասացիր» բառի վերևը գրված է «լսեցի», բայց ոչ մեկը չի ջնջված։