Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շ. ԲՈԴԼԵՐ

«Գոյա՛ մթին մղձավանջ լի անծանոթ իրերով» (էջ299)

Առաջին անգամ տպագրվել է «Երեքհատօրյակ-ի 3-րդ հատորում (էջ 119)։

Ինքնագիրը ԳԱԹ-ին է հանձնել ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Բ. Կարինլանը 1838-ին, այն օժտելով հետաքրքրական ու հանգամանալից տեղեկություններով: Թարգմանությունը, ասում է Կարինյանը, կատարված է «1915-ի վերջին ամիսներին (նոյեմբերին կամ դեկտեմբերին) կամ էլ գուցե 1916-ի առաջին կիսամյակին»:

Քառյակը նվիրված է իսպանական նկարիչ Ֆրանսիսկո Գոյային:

Կարինյանը նաև պատմում է, թե ինչպես է առաջացել քառյակի թարգմանության հարցն ու անհրաժեշտությունը, սկսած 1915-ից շաբաթվա ընթացքում երկու կամ երեք երեկո ընկերները հավաքվել են Տերյանի բնակարանում՝ զրուցել են, ծխել, թեյել «ու անվերջ աղմկել-վիճել»: «Ահա հենց այդպիսի մի երեկո,— շարունակում է Կարինյանը,— երբ խոսք բացվեց պատերազմի ու «ռազական» արվեստի մասին, ընկերներից երկու թե երեք հոգի ծանրացան մի մայլոց զանազան նկարիչների ինքնահատուկ և ինքնատիպ ստեղծագործությունների վրա։ Բռնկվեց նորից վեճ — այս անգամ նկարիչների տարբեր ելակետների և ընդհանրապես արվեստի բնավայրում նշմարվող պատերազմական մոտիվների մասին: Հիշատակվեցին ահա հենց այդ ժամանակ Դելակրուայի, Գոայի, Վերեշչագինի, Մեյսոննիեի հատկանշական գործերը... Նույն այդ օրերին ես պատրաստում էի մի ռեֆերատ և ծրագրել էի հիշատակել թե մի քանի ուշագրավ գեղարվեստական նկարներ և թե, նույնիսկ շատ թռուցիկ կերպով, մի երկու գրական վավերագրեր։ Ահա հենց դրա համար էլ ես խնդրեցի Վահան Տերյանին առանձնապես իմ այդ ռեֆերատի համար թարգմանել ֆրանսերենից հայերեն Բոդլերի բանաստեղծության՝ Գոյային նվիրված իմաստալից ֆրագմենտը։ Տերյանը ուրախությամբ արձագանքեց, ավարտեց թարգմանությունը և ապա նվիրեց ինձ հենց իր ձեռքով գրված փոքրիկ թերթիկը։ Նվիրելով այդ ձեռագիրը, նա միաժամանակ խնդրեց ու պահանջեց՝ ոչ մի փոփոխություն չմտցնել իր թարգմանության մեջ։ Ահա նրա խոսքերը. «Եթե դու որոշես տպագրել քո ռեֆերատը, իմ թարգմանությունն էլ անհրաժեշտ է տպագրել առանց որևէ փոփոխությունների կամ «խմբագրական շտկումների...»:

Տերյանին, հաղորդում է Կարինյանը, չեն բավարարել այդ քառյակի ռուսերեն երկու թարգմանությունները։ «Վահան Տերյանը գտնում էր, որ երկու թարգմանիչներն էլ չեն կարողացել ճշտիվ արտահայտել Բոդլերի մտորումները: Նա նորից կարդաց ֆրանսերեն բնագիրը և ապա սկսեց թարգմանել՝ ջանալով հարազատորեն բացահայտել պոետի մտորումների իսկական իմաստը»: Ստուգելու համար իր արածի որակը նա «մի երկու ֆրանսագետների էլ ցույց էր տվել իր սևագիր թարգմանությունը։ Ամբողջ թարգմանությունը նա ինձ հանձնեց հինգ թե վեց օրից հետո։

Բավական երկար ժամանակ էր խլել նրանից առանձնապես Գոյային նվիրված ֆրագմենտի վերջին տողի թարգմանությունը։ Սկզբում Տերյանը նպատակահարմար էր գտել այսպես թարգմանել՝

Հրապույր չար դևերի բաղձանքներին վավաշուն…