ռուսերենից»,— գրել է Ս. Սուքիասյանը: Փորձենք պատասխանել այս հարցին: Տերյանը չէր կարող անգլերեն թարգմանել, որովհետև անգլերեն չգիտեր: Կյանքի վերջին շրջանում (ենթադրվում է 1918 թվականի երկրորդ կեսը, որից հետո նա լեզուները սովորելու ժամանակ չի ունեցել ու չի սովորել) իր ձեռքով լրացրած հարցաթերթում ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ լեզուներ գիտի, Տերյանը գրել է. «Գիտեմ հայերեն, վրացերեն (թույլ), ֆրանսերեն և հին լեզուներ ու արաբերեն (քիչ)»: Թվում է չէր կարող թարգմանել նաև ֆրանսերենից, որովհետև ասված է, որ թարգմանությունը հանպատրաստի է (էքսպրոմտ) կատարված, իսկ Տերյանի ֆրանսագիտությունը այդ թույլ չէր տա: Մնում է ենթադրել, որ թարգմանությունը կատարված է ռուսերենից: Ընդ որում այդ թարգմանությունը հետաքրքրկան է ոչ միայն «թարգմանական տեխնիկան և իր՝ Վահան Տերյանի շնորհքը որպես բանաստեղծ-թարգմանչի» «վերլուծելու» համար: Հետաքրքրկան է նաև այլ ու շատ կարևոր պատճառով՝ նրա արտահայտած խոհերի ու տրամադրությունների՝ Տերյանը պոեզիայի հետ ունեցած հարազատության իմաստով: «Պարտիզպան»-ի ինքնատիպ, արտակարգորեն նուրբ, մեղմ և անուշ թախիծով համակված երգերը չէին կարող չգրվել Տերյանին:
Չիմնալով բնագրի լեզուն անհնար է դատողություններ անել թարգմանության տեքստային հարազատության մասին, բայց հայերենի տեսակետից Տերյանի թարգմանությունը անհամեմատ բարձր է մյուս բոլոր թարգմանություններից համեմատիր օրինակ, 1955 թ. Հայպետհրաատի հրատարակված «Պարտիզպանը» ժողովածուի համապատասխան երգի (33-րդ) հետ):
Վ Բրյուսով
«Գոհություն և փառք Քրոնոս սրբազան» (էջ 304)
Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծություների լիակատար ժողովածու»—ում (էջ 392):
«Գոհություն և փառք…»—ը «В Армении» շարքի բանաստեղծություններից է 1916—ին գրված «Արարատի մոտ»—ը:
Բանաստեղծության վերնագիրը («Արարատի մոտը») ինչպես և վերջին երկու տունը Տերյանը չի թարգմանել այսինքն չի ավարտել թարգմանությունը չի մշակել Տերյանի արխիվում պահպանվում են այս բանաստեղծության և՛ ռուսերենը և՛ թարգմանությունը: Չնայած դրանց մի շարք հրատարակություններում թարգմանությունը տպագրվել է որոշ աղավաղումներով՝ առաջին տողի «գոհություն»—ը դարձել է «գոյություն» —րդ տողի «ձյուներ»—ը՝ «ձեռներ» վերջին տողի «գայիսոնը»—ը՝ «գարուն»: Բանաստեղծն ասում է, որ ծեր հովիվը իր հոոտն է քշում և նրա «հին մահակը» «թվում է գայիսոն վեհ ու դարավոր»: Նույնիսկ առանց ռուսերենի հետ համեմատելու էլ «գայիսոն» հետ փուխս ընկնելու հիմք չի տալիս: Տեքստի մեջ թույլ տրված այս երեք աղավաղումների մասին նշված է մամուլում (տես՛ «Գրական թերթ» 1956, №39, 24 հոկտեմբերի):
«Արարատի մոտ» բանաստեղծությունը լրիվ թարգմանել է բանաստեղծ Ս. Տարոնցին (տե՛ս Վ. Բրյուսով, Բանաստեղծություններ, Երևան, 1957, էջ 249):