Ֆ. ՍՈԼՈԳՈւԲ
Բանաստեղծություններ
Տերյանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև Սոլոգուբի ստեղծագործության նկատմամբ։ 1914-ին կարդացված «Հայ գրականության գալիք օրը» դասախոսութան մեջ հիշատակված է նրա անունը: Տերյանի արխիվում պահվում է նրա անունը արտադրված է մի հատված Սոլոգուբի մի հոդվածից արվեստի էության մասին։ Պոետի թղթերում պահված է նաև մի ցուցակ, ուր Տերյանի ձեռքով գրված են Սոլոգուբի բանաստեղծություններից 16-ի վերնագրերը: Հավանորեն Տերյանը ցանկացել է, դրանք թարգմանել այդ մասին է վկայում դրանցից տասի թարգմանությունը։ Այդ թարգմանությունները Տերյանը չի համարել ավարտված և չի տվել տպագրության: Դրանից յոթը առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորում։ 1940-ին «Խորհրդային գրականություն ամսագրի 1-ին համարում «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ հրատարակվեցին նաև երեքը, որոնցից միայն մեկի («Ցավի շար թևն է») տակ, փակագծերում, նշված է «Ֆ. Սոլոգուբիցս, իսկ երկուսը («Վաղուց եմ ճգնում և իզուր», «Այլ դարերում, հայրենիքում մի ուրիշ») թողնված են անհայտ: Ընդ որում խառնված են Տերյանի ինքնուրույն բանաստեղծություններն ու այդ թարգմանությունները։ Խմբագրության ծանոթագրության մեջ ասված է. «Վահան Տերյանի այս բանաստեղծությունները (ինչպես ասացինք, այդ թարգմանությունները ևս գրված են «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ — Վ, Պ.), որ լույս են տեսնում առաջին անգամ, սևագրություններ են և պատկանում են նրա գրական գործունեության վերջին շրջանին» (էջ 36)։ Տերյանի այս անտիպ բանաստեղծությունների և թարգմանությունների սևագրություններ լինելու հանգամանքը կասկած չի հարուցում, իսկ թե ինչի՛ հիմնան վրա են դրանք համարվում «գրական գործունեության վերջին շրջանիս գործեր, խմբագրությունը ոչինչ չի ասում Այդ երեք թարգմանությունները առաջին անգամ ժողովածու են մուծվել «Երեքհատորյակ-ի 3-րդ հատորում (էջ 130, 133)։
Ե՞րբ են թարգմանված Սոլոգուբի բանաստեղծությունները, դժվար է ասել։ Հայոց հաստատ է, որ դրանք, կամ դրանց մի մասը, թարգմանված են եղել մինչև 1915 թ։ Տերյան ագիտության մեջ հավանական են համարվել 1914 —1915 թվականները (տե՛ս «Պատմաբանասիրական հանդես, 1965, № 3, էջ 243)։ Սոլոգուբին ուղարկած 1915 թ. մի նամակում Բրյուսովը խնդրելով «Поээия Армении»-ի համար թարգմանել Վ. Տերյանի մի բանաստեղծությունը (հավանորեն «Դու հպարտ չես, իմ հայրենիքս-ը), ավելացնում է. «Իմիջի հայլոց, նա թարգմանել է Ձեր բանաստեղծությունները հայերեն (Տերյանի բանաստեղծության թարգմանության մասին տե՛ս այս հրատարակության 1 ֊ին հատոր, էջ 354 — 355)։