78
Կանչում են ինձ ձայներ, Ձայներ սրնգանուշ. Պարզվում են ինձ ձեռներ, Ձեռներ ձյունաքնքուշ, Կանչում են ինձ հեռուն, Հեռուն անհայտ ու նոր, Փաղաքշորեն գերում, Տիրում-ասում օրոր… Հեռացի՛ր, Մահ,և թո՛ղ, Մի՛ հմայիր, անհաղթ, Նվագներով դյութող, Երջանկությամբ անախտ: