Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

79

Հրեշտակ մաքուր, լուսաթև,
Իջի՛ր երկնքից հեռավոր
Երգով անուշ ու թեթև,
Նվագներով մեղմօրոր։

Մանկիկին իմ այս անտուն,
Չար աշխարհում մոլորված,
Բե՛ր երկնային մի խնդում,
Դրախտային մի երազ․․․

Բեր բյուր աստղեր դու փայլուն,
Թող խաղալիք անի նա․
Խնդա անվերջ զմայլուն
Եվ խինդը վերջ չունենա․․․

Կամ տար նրան, տար մի այլ
Ամոքական նոր աշխարհ,
Ուր խնդում է անայլայլ,
Ուր ցնորք է հար․․․

Նայի՛ր ինչպես հողմածեծ
Ծաղկի նման գլխակոր
Քաղաքում այս չար ու մեծ
Դողում է նա ամեն օր․․․