Կարծես Նորվեգիան չի տվել Իբսենին, մինչդեռ նրանից շատ ավելի խոշոր երկրներ մնում են ամուլ գրականության և արվեստի տեսակետից։Բայց ինչպես ռուսերեն ասում են горбатого могила исправит. Ես գիտեմ, որ այդ ազգային կղերական ինտելիգենցիան անընդունակ է այդ գործին։
Այդ գործը պատկանում է այն ինտելիգենցիային, որ այժմ նոր է ծագում մեզանում, որ դեռ նոր է ասպարեզ մտել։
Ահա այդ ինտելիգենցիան է, որ պիտի հարթե մեր գրականության նոր ուղիները, նա է, որ պիտի մղե այդ գրականությունը նեղ ու անձուկ ազգային կղերական բանտից դեպի իսկական արվեստի անծայրածիր լայնությունը։ Այդ գրականության նորաբաց ծիլերը կան, իսկ նրանց փարթամ ու գունագեղ ծաղկումը կլինի այն ժամանակ, երբ երիտասարդ Ռուսիան կթափահարե իր արծվի թևերը, երբ երկրի կենդանի ուժերը արնան ելման ջրերի նման կշարժվեն՝ հզոր ու խնդուն։