ամենը, ինչ կար գեղեցիկ ու սփոփիչ հայության բարեկամ ռուս պոետի այցելության մեջ։ Վերջապես մի նմանվեք մեր բուրժուաներին և ռուսախոս ինտելիգենտներին, որոնք չամաչեցին, հայտարարելու, որ ռուս պոետը հայտնագործություններ Է արել իրանց համար։ Չէ՞ որ Վալերի Բրյուսովը ինքը շեշտեց դասախուության սկզբում, որ ինքը մի հետազոտություն չէ տալիս, այլ ուզում է արտահայտել լոկ մի ռուս գրականագետի և ընթերցողի՝ հայ պոեզիայից ստացած տպավորությունները: Մենք ուրախ ենք, որ այդ տպավորությունները նպաստավոր են եղել մեզ համար, բայց չտես չլինենք, պարոնայք, հասկանանք մեր արժանիքը և հարգենք մեր ռուս բարեկամին։ Հասկանանք վերջապես, որ այս աղետալի ժամին, երբ հայության լինել-չլինելու հարցն է դրված մեր առաջ, մեզ բոլորիս զբաղեցնելու Է այդ հարցը. հավատանք, որ մեզանից ամեն մեկը ըստ կարյաց չափու աշխատելու է այդ մեծ հարցի համար։ Եվ եթե վիճաբանության առարկա դարձած ժողովածուները հարուցանեն ռուս հասարակության համակրությունը դեպի հայ ժողովուրդը և նպաստեն այդ արյունլվիկ ժողովրդի վշտի թեթևացման, դա լավ գործ է ուրեմն և հարկ չկա այլանդակելու այն՝ անտեղի ու անհիմն ամբաստանություններով ու բամբասանքներով։
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/139
Արտաքին տեսք