դուք, հայ գրականության պատվի նախանձախնդիրների դերը ստանձնած, հարկ եք Համարում անհիմն ամբաստանություններ բարդելու այդ մարդու վրա:
Բայց դուք թույլ եք տվել ձեզ մի ուրիշ ևս անվայել ու տգեղ բան: Հենվելով այն սուտ կամ Հնարած ելակետի վրա, թե Ալիշանը և այլք ինչ-որ չարակամ հայ թարգմանիչների թելադրանքով չեն մտել ժողովածուի մեջ, դուք անթույլատրելի ոճով ու ձևով աշխատել եք անպատվել այն պոետներին (Իսահակյան, Դեմիրճյան և այլք), որոնց բախտ կամ դժբախտություն է վիճակվել հիշատակվելու Որյուսովի դասախոսության մեջ։ Կարծես նրանք մեղավոր են, որ Մոսկվայի կոմիտեն նրանց ևս ուզում է մտցնել հրատարակվելիք ժողովածուի մեջ:
Ուրեմն դուք Սիամանթոյի պատիվը բարձրացնելու համար կարիք եք զգում Իսահակյանին վիրավորելո՞ւ. կամ Ալիշանին բարձրացնելու համար վարկաբեկել Դեմիրճյանի՞ն։ Դա ինչ տրամաբանություն է վերջապես և հարկ կա՞ արդյոք դրա անունը տալու:
Հավատացեք, պարոններ, որ չարամիտներ չկան ոչ Մոսկվայի և ոչ Պետրոգրադի «հայ թարգմանիչների» շարքում, և որքան ուզում եք խիստ ու վճռական եղեք ձեր քննադատության մեջ, բայց եղեք բարեխիղճ և կոռեկտ, չէ՞ որ դուք Եվրոպայից եք բարբառում շարունակ և առանց մեր կամքը հարցնելու ստանձնել եք հայ ազգի գուվերնյորի ու դաստիարակ չի դերը։
Երկու խոսք էլ Վ. Փափազյանին։ Միջնադարյան պոեզիայից ընտրելիս և թարգմանելիս ժողովածուի ձեռնարկողներին մեծապես աջակցել Հայտնի հայ բանասեր Կ. Կռստանյանը։ Որքան և բարձր կարծիք ունենաք, ընթերցող, Վ. Փափազյանի էրուդիցիայի մասին, կարծում եմ կհամաձայնեք, որ այնտեղ, ուր կա Կ. Կոստանյան, միջնադարյան պոեզիային վերաբերող հարցերում կարիք չի զգացվի Վ. Փափազյանին դիմելու։ Ես ամաչում եմ և ցավում, որ դուք, պարոններ, ինչ-որ համազգային գործի, լինել-չլինելու հարց եք դարձնում մի զուտ գրական խնդիր, որ դուք գործն այնպես եք պատկերացնում, իբր թե Մոսկվայում ինչ֊որ ժյուրի է նստած և պատվանշաններ է բաժանում հայ պոետներին, իբր թե նրա, այդ ժյուրիի որոշումից է կախված հայ պոետների ճակատագիրը։ Եղեք վերջապես քիչ զգաստ և մի այլանդակեք այն