Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեյերհոլդը կոչում է դեպի հունական ամֆիթեատրը — սակայն դա չէ կարող իրականանալ և անիրագործելի է, քանի որ մենք չենք կարող հրաժարվել դարերով կուտակված կուլտուրական բարիքներից, որ այնպիսի դժվարությունով են ձեռք բերվել։ Դեկորացիաներից հրաժարվել անկարելի է, որովհետև այն ժամանակ անհնարին կլիներ ներկայացնել զօր օրինակ թեկուզ Տիրիկովի կամ մի այլ նույնպիսի պիես։ Մենք չենք կարող դառնալ դեպի Շեքսպիրի օրերի բեմը։ Սակայն, ընդունում է Յաբլոնովսկին, որ այնպիսի պիեսներ, ինչպես օրինակ Ալ. Բլոկի «Бала֊ганчик»-ը, պահանջում են այլ ձևեր, ներկա բեմի ձևերից տարբերվող միջոցներ իրանց արտահայտության համար:

Ռեֆերատին ներկա էին շատ հայտնի գրողներ, դերասաններ և մամուլի ներկայացուցիչներ։

Առ այժմ վերջացնում եմ նամակս, թողնելով մի այլ անդամվա իմ դիտողությունները և տպավորությունները առհասարակ արվեստի և մասնավորապես բեմական արվեստի «վերանորոգման» և «առողջացման» վերաբերյալ խնդիրների մասին: