Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինի։ Նրանք ազգի անունից են խոսում, որպեսզի ժողովրդին ավելի լավ թալանեն և ճնշեն, ավելի լավ կեղեքեն ու նեղեն։ Բայց ստի ճամփան կարճ է։ Գիտակից բանվորներն ու գյուղացիներն այդ ծուղակը չեն ընկնի. նրանք գիտեն, որ գայլը գառան մորթի հագած էլի նույն գայլն է, նրանք գիտեն, որ հողատիրոջ ու գյուղացու շահերը իրար հակառակ են — ինչ որ օգուտ է աղա-հողատիրոջը կամ պամեշչիկին, այն վնաս է գյուղացուն, ինչ որ օգուտ է փողատեր աղա-ֆաբրիկանտին, այն վնաս ,Է բանվորին։ Դրա համար բանվորն ու գյուղացին պիտի կռվեն հողատեր ու փողատեր աղաների դեմ։ Մարդիկ մեկ-մեկ որ դուրս գան՝ ուժ չունեն, բայց ճշմարիտ է ասված, թե — գեղ կանդնի՝ գերան կկոտրի։ Եվ այդպես միանում են բանվորներն ու չունևոր գյուղացիները, մտնում են իրանց սգոստր պաշտպանող կուսակցության՝ կոմունիստների, բոլշևիկների կուսակցության մեջ, որ միացած ուժերով խորտակեն տիրող անարդար կարգերն ու նոր և արդար կարգեր հասատեն:

II

Երբ որ հեղափոխական բանվորներն ու զինվորները, այսինքն գյուղացիները (չէ՞ որ զինվորները բոլորը կամ բանվորի տղա են, կամ գյուղացու), միացան և միացած ուժով բռնակալ Նիկոլային թախտից իջեցրին, նոր՝ ժամանակավոր կառավարություն հաստատվեց։ Այդ կառավարության անունը ժամանակավոր կառավարություն դրին, որովհետև ժողովուրդն ուզուեմ էր, որ իրան իսկական բարեկամ մարդկանց ընտրե, ուղարկե Պետերբուրգ և նրանք այնտեղ իսկական ժողովրդական կառավարություն հաստատեն. բայց որպեսզի երկիրը անտեր չմնա, ժողովուրդը թույլ տվեց, որ կառավարության մեջ ժամանակավոր կերպով մնան այն մարդիկ որոնք հեղափոխության խառն ու շփոթ օրերում իշխանությունն իրանց ձեռքն էին առել։ Դրանց մեջ ամեն դասակարգից էլ մարդ կար, բայց դրանց մեծ մասը հողատեր ու վարատեր դասակարգից էին։ Սկզբում նրանց մեջ միայն մի հոգի կար դա Կերենսկին էր, որ իրան սոցիալիստ էր անվանում, բայց վերջը դա էլ հարուստների պաշտպան դուրս եկավ, դրա համար էլ նրա սոցիալիստ լինելուն հիմա ոչ ոք չի հավատում։ Այդ ժամանակավոր