կառավարությանը պարտավոր էր իսկույն ևեթ հրատարակել, որ բոլոր պամեշչիկների, աղաների հողերը պիտի առնվեն և դառնան ընդհանուրի սեփականություն։ Բայց մարդս ինքն իրա թշնամին չէ` ժամանակավոր կառավարության մեջ նստածները հողատերերի ու փողատերերի մարդիկն էին, նրանց ձեռքն էր անցել իշխանությունը, և նրանք չէին ուզում հրատարակել այդ օրենքը։ Բայց որովհետև գիտեին, որ եթե շիտակ ու բաց ասեն, որ չեն ուզում հողատերերից հողը խլել և տալ գյուղացիներին, այն ժամանակ գյուղացիք ոտքի կկանգնեն ու իրանց էլ Նիկոլայի օրը կգցեն, դրա համար ժամանակավոր կառավարության մեջ նստած հողատեր ու փողատեր մինիստրներն ուրիշ խելք մտածեցին, որպեսզի ժողովրդին խաբխբեն, մինչև որ իրանց տեղն ամրացնեն, իսկ հետո իրանց բանը տեսնեն։
Տեսնենք, թե ինչ խորամանկություն են մտածել այդ մինիստրները ժողովրդի գլուխը յուղելու համար։ — «Մենք ժամանակավոր կառավարություն ենք, ասում էին նրանք, իհարկե մենք էլ գիտենք, որ հողը պետք է հողատերերից խլել ու գյուղացիներին տալ, բայց դա մեր իրավունքից վեր բան է, սպասեցեք, մի երկու-երեք ամիս սպասեցեք, կհավաքենք ժողովրդի ընտրած մարդկանց, Հիմնադիր ժողով կկազմենք, և այդ ժողովը կվճռե հարցը և հողը գյուղացիներին կտա»։ Բոլշևիկ-կոմունիստները շատ լավ գիտեին, թե ինչու են հողատեր ու փողատեր մինիստրները հողի հարցի վճիռը հետաձգում։ Լենինն ու «լենինականները» գիտեին, որ Կերենտկին և հողատեր ու փողատեր մինիստրները ժամանակավոր կառավարության մեջ են մտել և ուզում են ժողովրդի քթից բռնած ման ածել, դրա համար բոլշևիկներն սկսեցին պահանջել ժամանակավոր կառավարությունից, որ անմիջապես կարգադրություն անե և պամեշչիկների հողերը տա գյուղացիներին առանց Հիմնադիր ժողովին սպասելու։ Բայց հինց որ հողի մասին խոսք էր բացվում, ժամանակավոր կառավարությունը խոսքը կտուրն, էր գցում կամ նորից իր երգը երգում — սպասեցե՝ք, Հիմնադիր ժողովը կգումարվի և այդ ժողովը կվճռե խնդիրը — ուրիշ խոսքով՝ «համբերի՝ր, ձի, գարուն կուգա, յոնջա կբուսնի»։ Եվ այդպես խաբխբելով ժամանակավոր կառավարությունը չէր ուզում հողատերերի շահին դիպչել. նրանցից հողը