Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեփականություն հայտարարել ու տալ գյուղացիներին, որ մշակեն։

Ոմանք էլ ասում են թե, եթե գյուղացիք հիմիկուց զավթեն հողատերերի հողերը, զինվորները ֆրոնտից կսկսեն փախչել, որովհետև կմտածեն, թե անկարգություն է սկսվել, հողը կբաժանվի ու իրանց փայ ու բաժին չի մնա։ Դա իհարկե սխալ է, պատասխանում է Լենինը, սխալ է, որովհետև, երբ հողը հայտարարվում է համայն ժողովրդի սեփականություն, դա չի նշանակում, թե ով ինչ հող որ ուզենա կտիրե և այդ հողն իրանը կմնա: Ոչ, այդպես չի լինի։ Գյուղացիք կվերացնեն հողը ոչ թե իբրև իրանց սեփական հող, այլ իբրև համայն ժողովրդին, որ ժողովուրդը տալիս է նրանց օգտվելու, մինչև որ ինքը ժողովուրդը նոր կարգ հաստատե հողի մասին:

Ոչ, զինվորներն իրանց հարևան գյուղացիներին ավելի շուտ կհավատան, քան թե հողատեր աղաներին։

Ընդհակառակը, եթե հողը շարունակե մնալ աղա-հողատերերի ձեռքում, այն ժամանակ զինվորները պիտի հուզվեն ու պիտի մտածեն, որ հեղափոխություն եղավ, բայց էլի շարունակվում է հողատերերի հին անկարգությունը, էլի հողը ոչ թե համայն ժոդովրդինն է, այլ աղաներինը, և զինվորներն ահա այդ ժամանակ կկորցնեն իրանց հավատը դեպի հեղափոխությունը։

Վերջապես մեզ առարկում են, ասում է Լենինը, որ եթե գյուղացիք անմիջապես կազմակերպված կերպով խլեն հողատերերից հողը, հողի մշակությունը կվատանա, որովհետև գյուղացիք անպատրաստ են դեռ և շատ հող ունենալով վարն ու ցանքսը կվատացնեն։ Իսկ եթե հողատիրոջ ձեռքում մնա, նա իրա վարձած գյուղացոց կստիպե, որ լավ վարեն ու ցանեն։

Բայց դա էլ սխալ ենթադրություն է, ասում է Լենինը, որովհետև թեև ճիշտ է, որ մեր գյուղացին դարերով հողատերերի, աղաների ճորտն է եղել և դրա համար շատ ետ է մնացել, բայց կարծել, թե երբ գյուղացին հողատիրոջ համար է վարում ու ցանում, ավելի լավ կանի այդ վար ու ցանքս, քան երբ իր համար է անում՝ սխալ է և ծիծաղելի։ Ուրեմն դա էլ հողատեր-աղաների պաշտպանների խորամանկություններից մեկն է։ Կարծես թե հողի մշակությունը կլավանա, եթե գյուղացիք կամավոր համաձայնություն կայացնեն հողատիրոջ հետ, այսինքն ոչ թե ձրի խլեն