Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է իսկույն խլեն հողատերերից հողը և օգտվեն։ Բայց երբ մենք ասում ենք, որ գյուղացիք պիտի իսկույն զավթեն հողատեր֊աղաների հողը, դա չի նշանակում, թե ով ինչքան զավթե, իրանը կլինի, կամ ով այդ հողից օգտվի, հավիտյան սեփականատեր կդառնա այդ հողին։ Ոչ, մենք ասում ենք՝ պետք է հայտարարել, որ հողը խլվում է հողատեր-աղաներից և դառնում բոլորի սեփականություն, իսկ ով որ հողը վերցնում է, դա միևնույն է թե ընդհանուր ժողովրդից ժամանակավոր վերցնում է հողը, մինչև որ ժողովուրդը ինքը կարգ կհաստատե հողի մասին։ Բացի այդ, մենք չենք ասում, որ գյուղացիք «խլե֊խլե» անեն հողը, ով ինչքան կարողանա — խլե. ո՛չ, մենք ասում ենք, որ գյուղացիք պիտի կազմակերպված, կանոնավոր կերպով զավթեն հողատերերի հողը։

Եթե բանը մնաց կամավոր համաձայնության, հողատեր֊աղան այն գյուղացուց, որին հողն օդի նման անհրաժեշտ է, կվերցնե իր ուզածին չափ արենդ և գյուղացին ուզենա֊չուզենա պիտի հողատեր֊աղայի ուզածը կատարե և դա կլինի ոչ թե կամավոր համաձայնություն, այլ գյուղացու համար դա կլինի ակամա, ճարահատյալ, ստիպյալ համաձայնություն։ Ահա թե ինչու ոչ մի համաձայնության մասին խոսել չի կարելի, այլ առանց սպառելու պետք է խլել հողը հողագործ-աղաներից ու ընդհանուր ժողովրդի սեփականություն հայտարարել:

Կան մարդիկ, որ ասում են՝ լավ, այսքան տարիներ, այսքան դարեր գյուղացիք համբերել են ու տարել աղաների հողատիրությունը, մի՞թե չեն կարող մի քանի ամիս էլ սպասել, մինչև որ Հիմնադիր Ժողովը, գումարվի և այն ժողովը վճռե հարցը։

Ճիշտ է, պատասխանում են մեծամասնական սոցիալ֊դեմոկրատները, ժողովուրդը շատ երկար է սպասել ու համբերել, լավ կլիներ, եթե նա չհամբերեր ու չսպասեր, բայց երբ հեղափողությունը կատարվելուց հետո իշխանությունը տիրող դասակարգերի ձեռքն է անցել, այսինքն հողատերերի և փողատերերի ձեռքը, կարող է ժողովուրդը հավատալ, որ այդ հողատեր ու փողատեր աղա մինիստրներն իսկապես կտան մի օր հողը ժողովրդին։

Եվ դրա համար ով որ ասում է սպասենք մինչև Հիմնադիր Ժողով, կամ ինքն է միամիտ, կամ ժողովրդին է միամտի տեղ դնում: Ահա թե ինչու կոմունիստներն ասում են՝ չպետք է սպասել Հիմնադիր Ժողովին, այլ այժմ իսկ պետք է հողը համայն ժողովրդի