(ընդգծումը մերն է) և հաստատե Անդրկովկասի կենտրոնում խորհուրդների իշխանության դրոշակը։ Դեպի կռիվ ենք կոչում մենք ձեզ, Անդրկովկասի բոլոր ազգերի աշխատավոր մասսաներ։ Հաղթությունը մերն է…»։
Այս ուշագրավ դոկումենտի տակ դրված է մի կլոր ու վարդագույն կնիք հետևյալ մակագրությամբ՝
Армянская Революционная Партия «Дашнакцутюн. Моск. Комитет».
Ինչպես հայտնի է, Թիֆլիսի Ազգային Խորհրդի մեջ նստած մատնիչների մեծ մասը իրանց այդ կնիքում հիշված դաշնակցություն պարտիայի անդամներն են։ Այդ պարոններին Բաքվի «Արև»-ը ամենայն իրավամբ դավաճան է անվանում, և մենք չենք կարող չհամաձայնել, որ այդ որակումը միանգամայն ճշմարիտ է։ Մենք ևս Թիֆլիսի Ազգային Խորհրդում մեծամասնություն կազմող դաշնակցականներին համարում ենք հայ ժողովրրդի մատնիչներ և հայ աշխատավորների ու հեղափոխության դավաճաններ։
Բայց միանգամայն բնական կերպով մեր մեջ հարց է ծագում՝ արդյոք ի՞նչ կնիքով են կնքում իրանց հայտարարություններն ու թղթերը Թիֆլիսի մատնիչները, չէ՞ որ նրանք էլ դաշնակցականներ են։ Արդյոք կապ կա՞ այս միևնույն մակագրությունը կրող, երկու կնիքները գործածող ըստ երևույթին նույն կուսակցության երկու կոմիտեների մեջ։ Ի՞նչպես են կոչում իրար այս նույն կնիքը կրող երկու կոմիտեների անդամները։ Առաջ (և շատ առաջ չէր դա) նրանք իրար «ընկեր» էին անվանում։ Արդյոք դադարե՞լ են նրանք իրար «ընկեր» և համակուսակից համարելուց, թե դեռևս միևնույն կուսակցության դրոշակի տակ են գտնվում։
Անդրկովկասում կատարված ահեղ մատնության հեղինակ՝ երեք կուսակցություններից մեկը եղել է դաշնակցություն կոչվածը։
Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ այժմ։
Մենք կուզեինք իմանալ վերջապես, թե արդյոք Թիֆլիսում նստած և թուրքերի հետ դաշն կապող մատնիչ և դավաճան դաշնակցականները նույն դաշնակցությա՞նն են պատկանում, որին պատկանել են և պատկանում են Բաքվի և Մոսկվայի դաշնակցականները,