Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե դա երկու բոլորովին տարբեր դաշնակցություններ են, որոնք երբեք կապ չեն ունեցել, ընկեր չեն եղել, միևնույն ստոր գործում բնավ իրար չեն աշխատակցել — թե դրանք միևնույն դաշնակցության երկու տարբեր թևերն են — աջ և ձախ։

Մեզ համար գաղտնիք չէ իհարկե Բաքվի դաշնակցականների խորհուրդների իշխանության նկատմամբ վերջերս բռնած դիրքը։

Ասում եմ վերջերս, որովհետև «կար ժամանակ)), և շատ չի անցել այդ ժամանակից, երբ Բաքվի դաշնակցականները թե «Արև»-ի, թե «Գործ»-ի էջերում խորհուրդների իշխանության և այդ իշխանությունն իրականացնող կոմունիստական կուսակցության մասին նույն լեզուն էին գործածում բաքվեցիների այժմյան կարծիքով, ինչպես և մեր կարծիքով, ինչ որ Թիֆլիսի դավաճան դաշնակցականների «Հորիզոն»-ն էր գործ ածում։

Մենք միտք չունենք իհարկե հին օրանը քամուն տալով զբաղվելով, բայց մեզ համար վճռական կերպով կարևոր է իմանալ, թե արդյոք հնարավո՞ր են գտնում Բաքվի և ըստ երևույթին և Մոսկվայի «ձախ» դաշնակցականները մնալ թեկուզ իբրև ձախից էլ ձախ թև մի կուսակցության մեջ, որի մյուս թևի ղեկաարները, ինչպես իրանք բաքվեցի դաշնակցականներն են պնդում, մատնիչներ ու դավաճաններ են։ Նախքան բաքվեցի դաշնակցականների հետ մի գործ բռնելը խորհուրդների իշխանությունը պիտի վճռական պատասխան ստանա այս հարցին։ Անշուշտ Բաքվի դաշնակցականներն իրանց վերը բերած խոսքերով ջնջում ու ջրում են այն բոլոր անամոթ զրպարտությունները, որ բարդում էր Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո նրանց «Գործն» ու «Արև»-ը կոմունիստների (բոլշևիկների) և խորհուրդների իշխանության վրա։

Անշուշտ նրանք այդ հայտարարությամբ հրաժարվում են (եթե նրանք հետևողական են) այն համաձայնիչ, բուրժուական քաղաքականությունից, որ նրանք վարել են մինչև Հոկտեմբեր և Հոկտեմբերից անմիջապես հետո։

Բայց մենք պետք է իմանանք, թե արդյոք մնո՞ւմ են նրանք Թիֆլիսի դավաճանների «դաշնակցություն» կուսակցության շարքերում, թե գոնե տարրական հետևողականություն պահպանած լինելու համար հրաժարվում են այդ բարձր պատվից, որ մինչև