Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանում ծիածանական շրջաններում տիրող մտայնության… Ես իհարկե չգիտեմ ի՞նչպես և ո՞ր աստիճան էր փոխվել Շահումյանը, բայը դժվար չէ այժմ կռահել, որ նա հեռացել էր նա¬ցիոնալիստական, մանրբուրժուական նախապաշարումներից—թևակոխել էր մտածության և զգացողության այլ հորիզոններ, և այդ հանգամանքն էր երևի, որ շփոթ ու վարանում էր առաջ բերել ծիածանական ազգասերների շրջանում…

Սակայն հիշում եմ, որ այդ նամակը տեսել եմ զետեղված «Ընկեր» թերթում «Ուսանող» ստորագրությամբ։

Ես լավ հիշում եմ, թե որպիսի հարգանքով ու համակրությամբ էին տալիս Շահումյանի անունը ծիածանականները։ Ըստ երևույթին այդ հատուկ հարգանքն ու համակրությունն էր, որ ստիպել էր նրանց զետեղել իրանց թերթում Շահումյանի նամակը, որի բովանդակությունն, ինչպես ասացի, չէր համապատասխանում «ծիածանականների» հայացքներին։

Այսպես է տպավորվել իմ հիշողության մեջ։

Գուցե ես որոշ բաներ շփոթում եմ, բայց գրի եմ առնում այս, որ մեր ընկերները, որոնք անշուշտ դեռ պիտի զբաղվեն ընկ. Շահումյանի կենսագրությամբ, ուշք դարձնեն նրա կյանքի այս շրջանի վրա, ուր գուցե առաջին անգամ նա հանդես է եկել ընդդեմ «տիրող հոսանքի» և խիզախ ու համարձակ դեն շպրտել նացիոնալիզմի ՛և քաղքենիության նեղ աշխարհայացքն ու մութ նախապաշարմունքները և յուրացրել է միջազգային մարտնչող պրոլետարիատի լայնմիտ ու լայնսիրտ իդեոլոգիան…

Ով որ ծանոթ է հայ իրականության, շատ լավ կիմանա, թե որքա՜ն բացառիկ ու դժվար բան պիտի (լիներ այդ սրանից քսան տարի առաջ, եթե մեր օրերում իսկ այդ քաղքենի մտածողության և նացիոնալիստական նախապաշարմունքների ծանր մշուշը սև ամպի նման նստած էր մեր ինտելիգենցիայի խոշոր մեծամասնության և մինչև անգամ պրլետարիատի բավական խոշոր մասի մտածողության ու զգացողության վրա։

Եվ այդ բանը պարզվում է ինձ համար ավելի ևս, երբ մտաբերում եմ իմ երկրորդ «հանդիպումը» Շահումյանին։