16. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Այսօր հունարենի դասին, երբ աշակերտները սաստիկ զայրացրին ուսուցչին, դասարան եկավ դիրեկտորը։ Կանչում է մի աշակերտի դաս պատասխանելու— նա պատախանում է, որ չի սովորել, երկրորդին է հարցնում- նույն պատասխանը և այդպես ամբողջ դասարանը։ Երբ ուսուցիչը գնաց, դիրեկտորը հայտնեց հետևյալը.
[Պարոնայք, դուք դե՞մ եք հունաց լեզվի ուսումնասիրությանը:
— Այո՜, այո՜ (աղմուկ֊աղաղակ)։
Կարող եմ հայտարարել ձեզ, պարոնայք, որ ես էլ հավանություն չեմ տալիս հունաց լեզվի բռնի ուսումնասիրությանը, որովհետև լավ է միայն կամավոր ուսանումը։ Բայց քանի որ ես չեմ կարող վերացնել այդ առարկայի ուսումնասիրումը, ապա խնդրում եմ ձեզ՝ ուսուցչի հոգին չհանեք մինչև հատուկ կարգադրություն - ձեզ չեն հարկադրի սովորել, և վարվեցեք ինչպես կամենաք։
Ապա պատիվ ունեմ ձեզ հայտարարելու նաև հետևյալը, համալսարանում այսօր լինելու է խորհուրդ (ուր գնալու եմ ես հիմա), որպեսզի որոշվի համալսարանը հայտարարել «ազատ», քանի որ այդ դեպքում ոչ մի գործադուլ լինել չի կարող և կսովորեն բոլորը, իսկ քննություն կտան այնտեղ, ուր աշխատանքի կանցնեն, իսկ համալսարանը ձեզ ոչ մի իրավունք չի տա։ Դիպլոմը վերանում է։
Ահա թե ինչ ասաց մեզ մեր հարգարժան Միլլերը¹:
Սույնին պատիվ ունեմ ավելացնելու, Ձերդ Պայծառափայլություն, որ համառ լուրեր են պտտվում այն մասին, որ լինելու է յոթ դասարան, որին, իհարկե, ես ծարավի եմ՝ ինչպես հրեաները երկնային մանանային։
Ասում են նաև, որ մեզ կարձակեն շատ շուտով (ապրիլի վերջին ) սպասելիք խոլերայի առիթով։
Մի խոսքով, կարծես ամեն ինչ մեզ ժպտում է. միայն «համբերություն, համբերություն, համբերություն»։ Բաքվում տուժածների