Եվ այլևս չկարողացավ խոսել. теперь я понял, ասաց և այնպես հեկեկաց, -որ բոլորս ապշած մնացինք — այն մարդը, որ ճեմարանի միահեծան արքան էր, այժմ երեխի պես լալիս էր։ Այդ ամենը մեզ համար բոլորովին անսպասելի էր։ Նա սաստիկ հուզված էր, ինչպես և մենք բոլորս։ Նա խոսք տվեց, որ կհեռանա ճեմարանից։ Նա հետո ասում էր. [«Ես ճշմարտություն էի ցանկանում, ես ուզեցի մինչև մրուրը ըմպել դառը բաժակը»]։ Այժմ նա մնում է ճեմարանում մինչև ուսումնական տարվա վերջը։ Մենք նրան ներեցինք իր անցյալը։
Այժմ դիրեկտորի դեմ է պատրաստվում մի բան ուսուցիչների կողմից, որովհետև նա округ-ում ասել էր, որ «это все устроили армяне», և հայ ուսուցիչները ուզում են պահանջել, որ նա գնա և ետ վերցնի յուր խոսքերը նույն, հակառակ դեպքում բոլոր հայ ուսուցիչները կհեռանան։ (Այս ամենը սեկրետ է, Կուսիկյանը ասել է մի քանի աշակերտի, այնպես որ ոչ ոքին մի ասեք, գալուց հետո էլ)։ Այժմ դիրեկտորը գնացել է հանգստանալու Հարավ։
Այստեղ մայիսի մեկին սպասվում է հեղափոխություն։ Նորերս ծանոթացա երկու ուսանողուհու մանկաբարձական կուրսերից. կգրեի, բայց չարժե՝ կգաք, կպատմեմ, գրով անկարելի է պատմել այն, ինչ տեսա, Невежство глупсть самомнение фразы словом все было тут. Այսօր տրամադրություն չունեմ գրելու, բայց երբեմն այնպիսի ցանկություն եմ զգում ձեզ գրելու, ինչպես նախկին նամակս գրելիս, որ չկարողացա զսպել իմ ցանկությունը։ Իմ բազմաթիվ ծանոթների մեջ դուք մեկն եք այն երկու-երեք հոգուց, որոնց ես հավատում եմ, գնահատում, հարգում և համակրում։ Սա կոմպլիմենտ չէ, գիտեմ, որ դուք չեք սիրում կոմպլիմենտներ, բայց գրում եմ այդ, որպեսզի բացատրեմ իմ վարմունքը՝ եթե ինձնից հաճախ նամակներ ստանաք։ Մտադիր եմ ամառը գնալ Կովկաս, սաստիկ կարոտ ել եմ Կովկասին, բայց տեսնենք կհաջողվի՞, թե չէ։
Սեպտեմբերին կգաք չէ՞։ Եղիազարյանին² և Օվակիմյանին³ չեմ տեսել վաղուց է։ Ամենքը այստեղ սաստիկ հուզված դրության են և սպասվում են ահագին անկարգություններ։
Ցոլակը այստեղ չէ, բայց երևի ձեզ բարևում է։ Գրեցեք այդտեղի նորություններից։ Անդրանիկի մասին գրածներդ ինձ շատ