26. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ստացա ալպիական վարդերով զարդարված նամակը: Շտապում եմ տեղեկացնել կուրսերի մասին։
Այսօր գնացի կուրսերը, բայց канцелярия-ն փակ էր. այնպես որ կանցելյարիայից չկարողացա իմանալ։ Հարցրի մի քանի կուրսիստկաներից և ուսանողներից, որոնք պատասխանեցին, որ 15—20-ին կբացվի [(ամենայն հավանականությամբ, որովհետև համալսարանը նույնպես բացվում է 15-ին)]։ Մեծամասնությունը պատասխանեցին, որ շուտով կբացվի, բայց հայտնի չէ, ուսում կանոնավոր կլինի՞, թե չէ։ Համալսարանում ուսումը սկսվում է 15-ին, բայց ուսանողները մի քանի պարտիաների են բաժանվել, բայց մեծամասնությունը, ըստ երևույթին, ուզում է, որ ուսումը սկսվի։
Հայկանուշը արդեն եկել է, Լիզան դեռ ոչ։
Այսօր ճեմարանից գնացել եմ «ակնաբույժի մոտ» (իբր թե) և այդպիսով ևս մի քանի դասերից ազատվեցի՝ «на Вам счет», և Ձեր խնդիրը կատարեցի ինչքան կարելի էր։
Ուրեմն շուտով կտեսնվենք։
Գալուց առաջ գրեցեք։
Իհարկե իսկույն կգաք ճեմարան։ Հուսով եմ, դրա համար վերջացնում եմ նամակս։
Ցոլակը բարևում է։ Նամակս գրում եմ նրա տանը։
Վահան
[Սոսկալի ձանձրույթ է և կարծես «խելագարվում եմ»։ Եթե այսպես շարունակվի, ես անպայման ինքնասպանություն կգործեմ, որքան էլ դա հիմարություն լինի։
Ձեր նամակը գրպանումս էր մնացել, մոռացել էի, որ այն չի ուղարկված, հիմա Հայկոն մի նամակ բերեց, որ հասցեն գրեմ, մի բարկացեք, որ գնում եմ այս ծրարի մեջ]։
Վանիկ