Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուտով գրեցեք նամակս ստանալներիդ պես։ Սպասում եմ։ Մի նամակ էլ Մոսկվայից էի ուղարկել գործադուլից առաջ՝ երևի ստացած կլինեք11։ Գրեցեք։

Վահան

31. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

1906, 4 փետրվարի <Մոսկվա>

Սոնա

Այսօր երեք օր է, ինչ եկել եմ Մոսկվա, բայց մինչև այժմ ժամանակ չունեցա Ձեզ գրելու։ Թեև ես սովորություն չունեմ նամակ գրելու մինչև նախկին նամակիս պատասխանը ստանալը, բայց գրում եմ, որովհետև ենթադրում եմ, որ պատճառներ ունեցած կլինեք, որ մինչև այժմ չեք գրել։ Մոտ մի ամիս ուշացել եմ դասերից, այնպես որ երևի ստիպված կլինեմ немножечко позубрить напоследок. Բայց փառք Զևեսին՝ երեք-չորս ամիս, և մենք ազատ մարդ կլինենք։ Առայժմ երկար գրել չեմ կարող, մի քիչ կսպասեմ, սարքվեմ, տուն ու տեղս կարգի բերեմ, ապա Ձեզնից էլ մի նամակ ստանամ ու ըստ այնմ կգրեմ ընդարձակ։ Գրեցեք շուտ, ի՞նչ է պատահել Ձեզ, կամ գուցե հասցեներդ փոխե՞լ եք։

Ուրեմն ինձ կգրեք առայժմ Լազարյան ճեմարան կամ իմ տունը —

Малый Харитоновский переулок, дом Котова, кв. 10.

32. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

1906, 15 փետրվարի, Մոսկվա

Սոնա

Ստացա Ձեր բաց նամակը։ Թույլ տվեք Ձեզ ընկերաբար նախատել։ Մի՞թե նրա համար, որ Ավետիքը (Ая-ն) մի ժամանակ Ձեզ վիրավորել է, Դուք չեք կարող նրա հասցեով ինձ էլ նամակ