Ապա պրիստավը առաջարկում է մեզ «օրենքի» անունով հետևել իրան։
— Что ж, оченно просто, подчиняюсь насилию, ասում է Օնիկը, և մենք ուրախ-ուրախ (չգիտեմ ինչու) հետևում ենք պ. ոստիկանին։
Այդ գիշեր և հետևյալ օրը ոստիկանատանը նստելուց մեզ տարան հռչակավոր Բութիրկան5 (որ այժմ կոչվում է սովորաբար Бутырская Академия): Տեղ չլինելու պատճառով մեզ նստեցրին միասին одиночный корпус-ի սենյակներից մեկում, ուր սովորաբար մի հոգի է նստում (մեզ հետ կար նույն օրը բանտարկված մի ուսանող ևս` Պոկրովսկի ազգանունով)։
Օնիկը իբրև ասպետ միայն իմ մասին էր մտածում, կարծելով, որ իրան շուտով կարձակեն, քանի որ խուզարկությունը իմ սենյակումն էր, և նա պատահաբար էր ընկել։
Մյուս առավոտ արթնացա` Օնիկը և Պոկրովսկին չկային (չկարծես, որ «մեր» Պոկրովսկին է)6. նրանց տարել էին «ընդհանուր» կամերաներից մեկը` «Пугачевская башня»7 կոչվող մասը։ Սկզբում ծանր էր մենակությունը, բայց շուտով ընտելացա. մարդը առհասարակ այն անասունների թվին է պատկանում, որոնք շատ շուտ են ընտելանում ամեն մի դրության։
Ինձ և Օնիկին մի քանի օրից տարան охранное отделение և հանեցին մեր լուսանկարները` մեր դեմքը հավերժացնելու համար երևի: Երևակայիր, одиночный корпус-ում (ուր ես էի նստած) նույնիսկ միտինգներ էին սարքում։ Բոլորը բարձրանում են պատուհանների վերա, բաց են անում լուսամուտները և, ընտրելով նախագահ, սկսում էին ճառերը։ Մազալու էր8։
Ինչ երկարացնեմ, ինձ 12 օրից արձակեցին։ Օնիկս մնաց Եմելյանի և ուրիշների հետ (նրանցից միայն Պատվականյանին ես դու ճանաչում)9։ Մինչև այժմ էլ նրանք նստած են և որոշակի ոչինչ չի կարելի ասել նրանց դրության մասին։ Լսել եմ միայն (չգիտեմ որքան ճիշտ է), որ Եմելյանին կքշեն կամ արտասահման, կամ Պարսկաստան (ведь Персия тожеարտասահման ?)։ Օնիկին գուցե նույնպես աքսորեն, ինչպես և Պատվականյանին, որի գործը ամենից լուրջն է։ Չեմ երկարացնում, որովհետև հաստատ ոչինչ հայտնի չէ դեռ։ Առայժմ կգրեմ իմ մասին, իսկ այդ