Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ենթադրում ենք, որ Օնիկին ու Մելքոնին կաքսորեն ադմինիստրատիվ կերպով հայրենիք, իսկ Պատվականյանին պետք է դատեն և ասում են, որ կարդարացնեն։ Նորա մայրը այստեղ է և դիմել է մի քանի իրավաբանների։ Գրելու ոչ մի տրամադրություն։ Սպասում եմ անհամբեր նամակիս պատասխանին։ Ի՞նչ ես անում՝ գրիր շուտ, շուտ, շուտ։

Հոգնած եմ։


Քո Վանան

Իսկույն գրիր։ Ոչ ոք չկա, գրեթե բոլորովին մենակ եմ։ Հա, չմոռանամ՝ Մելքոնի նշանածը քեզ բարևում է։

Վահան

Տղերքը լավ են, առողջ, նրանց մասին հոգում ենք՝։ Վ.

Շուտով գիիր։

Москва, Рыбников переулок, д. Савельевой, КВ. 10 կամ ճեմարան։

44. 0. ՕԱՆՋԱՆՑԱՆԻՆ

‹1907, 20 — 30 հունվարի, Մոսկվա›

Թանկագին Օնիկ

Վաղը բանտային տեսչության միջոցով կուղարկեմ մի քանի գիրք, ի միջի այլոց նաև Լ. Անդրեևի պատմվածքները՝ թարգմանելու համար։ Դրանք ինձ սարսափելի դուր են գալիս և կուզենայի, որ թարգմանվեին։ Ես էլ եմ ուզում նրա մի երկու պատմվածքը թարգմանել, այնպես որ գրիր, թե դու ի՞նչ թարգմանելու։ Ես մտադիր եմ թարգմանել «Ծիծաղ» և «Կեղծիք»՝ պատմըվածքները, քեզ առաջարկում եմ թարգմանել «Անդունդը» և «Պատը», բայը ասենք ընտրիր ինքդ, ախր գիտես, որ ես միայն ասում եմ, իսկ թե ե՞րբ կանեմ, միայն Ամենաբարձրյալը գիտի։

[1]

  1. * Նամակը գրված է ռուսերեն։