Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջերս եղա ժանդարմական վարչությունում՝ ինձ այնտեղ հարցաքննում էին, որպես քո ձերբակալման վկայի²։

Ապրում եմ, եղբայրս, ամեն տեսակետից նողկալի։ Իմ բոլոր «բարեկամ» աղջիկների հետ գժտվել եմ, մնացել է դարձյալ իմ հին սերը՝ Նյուրան, որի հետ մենք հիմա բարեկամներ ենք միայն։ Երբեմն լինում եմ Մանյայի³ ու Գանյայի4 մոտ։ Նորերս նրանց հետ գնացել էինք Գրական-գեղարվեստական խմբակ։ Այնտեղ տեսանք այդ տարօրինակ բանաստեղծ Վալերի Բրյուսովին և լսեցինք նույնպես բանաստեղծ-դեկադենտ Գեորգի Չուլկովի դասախոսությունը։ Սա հենց նա է, որ թարգմանել է Մետերլինգի «Տասներկու երգը»— հիշո՞ւմ ես, ինձ մոտ էին, ես դրանք նույնիսկ արտագրեցի5: Իմ տանտերերը անգլիացիներ են, այնպես որ, եղբայրս, հիմա ինձ հետ կատակ չանես՝ ես շփվում եմ անգլիական միջավայրում։ Այստեղ 7 — 8 տարեկան մի փոքրիկ աղջիկ կա, ամենից ավելի, ահա, հենց նրա հետ եմ բարեկամություն անում։ Երբեմն լինում եմ Նյուրայի մոտ։ Հա, ի դեպ, նամակ ունեիր Եկատերինայից, որը ես ու Կոլյան կարդացինք։ Առանձին ոչ մի բան չկա, բացի նրանից, որ, ըստ երևույթին, նա քեզ սիրում է։ Իհարկե, դա էլ մի ինչ-որ առանձին բան է, բայց չէ՞ որ դու նրան բոլորովին չես տիրում։ Ճիշտ չէ՞։ Էխ դու սիրեկա՜ն։ Իսկ ես պարապում եմ և ամենայն հավանականությամբ մայիսին քննություններս կտամ։ Լսել եմ, որ քեզ աքսորում են հայրենիք։ Այդ ճի՞շտ է։ Քիշինյո՞վ, թե՞ Ալեքսանդրապոլ։ Ո՞րն է քո հայրենիքը։ Ինձ մոտ եղել են Նյուրան և Շուրան։ Նյուրան՝ նույնիսկ երկու անգամ, պատկերացրու ինչպիսի՜ երջանկություն։ Նա շարունակ ինձ խաբում է։ Էհ, Աստված նրա հետ, թող զվարճանա։ Իսկ ես նրան կարծես առաջվա նման սիրում եմ։ Թեև կարծես արդեն ոչ այնքան ուժեղ, որովհետև անհույս եմ սիրում։ Եվ քեզ նույնպես դեռ շարունակում եմ սիրել, լավ որ այն ժամանակ Ռոզայի հետ չհամբուրվեցիր, թե չէ նրանից հետո ես քեզ չէի համբուրի։ Հաձե Ալյոշայից նամակ ստացա։ Նա Կովկասում է և գուցե կգա, որովհետև չէ՞ որ սովորելու է — համալսարանը բացվել է։ Թեպետ երևում է, որ նա էլ այնտեղ աղջիկների հետևից ընկնում է, իսկ աղջիկները ինչպես կպչուն ցեխը՝ «չի թող տալիս»։ Գրողը տաներ այդ բոլոր աղջիկներին, նրանց պատճառով Աստված գիտե, թե ինչքան ժամանակ եմ կորցրել և