Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուղարկում եմ ուզածդ՝ ճեմարանի ծրագիրը։ Անհամբեր սպասում եմ ամառվան։ Համալսարան չեմ հաճախում, բայց ուզում եմ քննություններ (գոնե մի քանիսը) տալ [գեթ ձևի համար, թե չէ ամոթ է, ամբողջ տարին թրև եկա։ Մի թե դու չես սիրահարվում, ինչու չես գրում...]։ Գրիր շո՛ւտ, շո՛ւտ, շո՛ւտ, շո՛ւտ։

46. 0. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ

<1907, 20 ապրիլի, Մոսկվա>

Թանկագին Օնիկ

Չես կարող պատկերացնել, թե ինչպես եմ հոգնել, հոգնել ոչ թե աշխատանքից, այլ այս հավերժական թափառումից, հավերժական որոնումից։ Բայց սարսափելի ուզում եմ աշխատել ու պարապել։ Ես հիմա, ավելի քան երբևէ, լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև կարիքը երբեք չի կարող ինձ վերջնականապես ընկճել։ Բայց հոգնել եմ, աներևակայելի հոգնել։ Եվ ահա ուզում եմ մեկնել որևէ տեղ, մի քիչ հանգստանալ՝ «ուր ուզում է լինի, միայն թե հեռու այս աշխարհից», ինչպես ասում է Բոդլերը¹։ Բայց առայժմ մեկնել չեմ կարող երկու պատճառով, նախ այն պատճառով, որ բանաստեղծություններիս այդ անիծյալ տպագրության գործն եմ սկսել, իսկ երկրորդ ուզում եմ սպասել, մինչև ձեզ բաց կթողնեն։ Ծատուրյանը խոստացել է տպագրության փողը ճարել, բայց մինչև հիմա վճռական պատասխան չի տվել և օրավուր անհամբեր սպասում եմ նրա պատասխանին, ինչպես և ձեր ազատմանը։

Էլ ուժ չունեմ։ Գրողը տանի, արդեն ամսից ավելի է թափառում եմ անկյունից անկյուն և ոչ մի տեղ հանգիստ չեմ գտնում։ Ծանոթություններիս շրջանակը նեղացել է մինչև նվազագույնը։ Ոչ տուն, ոչ եղբորս մոտ գնալ չեմ ուզում։ Որոշել եմ գնալ կամ Ալեքսան Բաձյուկի մոտ, կամ քեզ հետ, եթե քեզ Քիշինյով աքսորեն։

[1]

  1. * Նամակը գրվա է ռուսերեն։