Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսնենք ինչո՞վ կվերջանա այս ամենը: Դու սաստիկ սիրեցիր քո բարերարներին և ըստ երևույթին միայն նրանց ես հասցնում գրել։ Իհարկե ես չեմ խանդում, բայց դա ինձ վրդովում է։

Ամեն օր գնում եմ Անահիտի4 մոտ և կարծեմ արդեն ձանձրացրել եմ, երբևէ կվերցնի ու դուրս կբոթի։ Էհ, Աստված հետս, այդպես էլ պետք է։ Ուզեցի դասախԱսություններով զբաղվել անհնար է։ Ձեռք զարկի ֆրանսերենին՝ չեմ կարող։ Բոդլերին գրողի ծոցը նետեցի5։ Բանաստեղծություններ չեմ գրում, իսկ եթե գրում եմ, ապա քաղաքացիական (և հավանաբար զզվելի)։ Մի կերպ ուրվագծերի վեպիս առաջին մասի սևադիրը, մոտավորապես 100 էջի չափ՞։ Լևոն Դավիդովիչին7 գրեցի Բոդլերի մասին—հոնորար չի կարող վճարել, որովհետև, ինչպես գրում է, 10,000 դեֆիցիտ ունի և ոչ մի միջոց չունի, իսկ այնպես, գրում է նա, «եթե աշխատակցեք, շատ ուրախ կլինեմ»։ Այդ էր պակաս, որ չուրախանար։ Բայց ես ի՞նչ անեմ, որտե՞ղ դատ ու ճշմարտություն, իսկ որ գլխավորն է՝ հոնորար փնտրի խեղճ հայ թարգմանիչն ու բանաստեղծիկը։ Ոչինչ չես կարող անել, ենթարկվում եմ... մանավանդ որ տպագրվելու տեղ չունեմ։

«Ձայն»֊ում գեղարվեստականության տեսակետից ոչ մի կանոնավոր բան չեն տպագրում, իսկ ուրիշ քիչ թե շատ խելքը գլխին հանդես չկա։ Այնպես որ նստած եմ ձեռնունայն։

«Ты хочешь знать, что видел я на воле?» — ոչինչ բացի քաղցից ու ստորությունից, սրանից հետևություն, պետության տված հացը կեր, ախպերս, և երբեք մի ցանկա այդպիսի ազատություն, բայց, իհարկե, դու կասես «ո՛չ, ավելի լավ է քաղցած լինել ազատության մեջ, քան կուշտ՝ բանտում»։ Քեզ հետ լիովին համաձայն եմ։ Ուստի շտապիր շուտով դուրս գալ, և մենք մի լավ կհանգստանանք կզբոսնենք։ Բայց դու, իմ սիրելի ռոմանտիկ, ուզում ես ինչ-որ բացականչել, ես տեսնում եմ... և ես համաձայն եմ դրան։ Բայց և այնպես հանգստանալ անհրաժեշտ է։ Ներվերս անասելի քայքայվել են, և վախենում եմ վերջնականապես հիվանդանալուց։

Ցուցակագրվել եմ Ճվեդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա էքսկուրսիա գնալու, չգիտեմ կհաջողվի՞ գնալ, թե՞ ոչ։ Հավանաբար ոչ։ Բայց որ իմանայիր ինչպե՜ս եմ ուզում։ Չէ՞ որ դա իմ վաղուցվա երազն է: