47. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոֆյա Սիմեոնովնա
Ճանապարհին հիվանդացա և ստիպված եղա կանգ առնել եղբորս մոտ Մոզդոկում, որտեղ և մնում եմ մինչև այժմ, որի մասին պատիվ ունեմ զեկուցելու Ձերդ Պայծառափայլությանը։ Հիմիկ առողջությունս լավացել է, և շտապում եմ Բաքու։ Առայժմ սպասում եմ Մեսնիկյանին, որը Նախիջևանում է և շուտով կժամանի այստեղ, իսկ այստեղից մենք միասին կուղևորվենք այնտեղ։ Սա մի այնպիսի անասնական քաղաք է, որ եզ ոչ մի հետաքրքիր բան հաղորդել չեմ կարող։ Այստեղ կարելի է խելագարվել ձանձրույթից։ Միակ մխիթարությունը դպրոցն է, ուր գնում եմ վերջին ժամանակս։ Վաղը կամ մյուս օրը այստեղից կմեկնեմ Բաքու։ Ես նույնիսկ հաստատ չգիտեմ Դուք հին բնակարանում եք, թե ոչ, այնպես որ սույն նամակը գրում եմ ենթադրաբար։ Բարևեցեք Վարվառա Մելիքովնային, ինչպես և իմ բոլոր սիրեցյալներին մեկտեղ։ Սկզբի ժամանակները եղբորս հետ թունդ խմում էինք, լավ որ գինին այստեղ էժան է, համ էլ չէ՞ որ նա շատ օգտակար է սակավարյուն մարդկանց։ Հիմա իմ հոգին ձգտում է Բաքու։ Կարոտել եմ... սիրուն։ Սատանա՜ն տանի։ Մարդ չկա, որ սիրահարվեմ։ Այսպես վերջնականապես կարելի է կորցնել այդ մեծ ընդունակությունը։ Ինչպե՞ս են ձեր քննությունները։ Սերտեցե՜ք, սերտեցե՜ք։ Բազմաչարչար ուսուցչուհի կդառնաք։
Իմ հասցեն Բաքվում առայժմ հետևյալն է. Угол Станиславской и Верхнеприютской ул. дом Санамова, Р. Габриеляну — для Վահան-a.